Շենկանի
| Գյուղ | |||
|---|---|---|---|
| Շենկանի | |||
| 40°38′34″N 44°16′24″E / 40.64278°N 44.27333°E | |||
| Երկիր | |||
| Մարզ | Արագածոտնի մարզ | ||
| Համայնք | Ալագյազ (համայնք) | ||
| Այլ անվանումներ | Կռոյի Գեղ, Քոռբուլաղ | ||
| Մակերես | 7.93 կմ² | ||
| ԲԾՄ | 2135 մ | ||
| Պաշտոնական լեզու | հայերեն | ||
| Բնակչություն | 255[1] մարդ (2011) | ||
| Ազգային կազմ | Եզդիներ, հայեր | ||
| Ժամային գոտի | UTC+4 | ||
|
| |||
Շենկանի, գյուղ Հայաստանի Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքում, Ապարան-Սպիտակ ավտոմայրուղու ձախ կողմում։ Մարզկենտրոնից 44 կմ հեռավորության վրա։
Քոռբուլաղ անվանմամբ ընդգրկված է եղել Երևանի նահանգի Ալեքսանդրապոլի գավառում[2]։
Անվանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Շենկան է վերանվանվել 1978 թվականին։ Նախկինում ունեցել է Կռոյի Գեղ, Քոռբուլաղ անվանումները։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղը բազմած է Արագածի լեռնագագաթի հյուսիս֊արևելյան ստորոտում։ Գտնվում է ծովի մակարդակից 2135 մ բարձրության վրա։ Կլիման բարեխառն է։ Ձմեռները տևական են, ցուրտ, հաստատուն ձնածածկույթով։ Ամառները տաք են, համեմատաբար խոնավ։ Հուլիսին միջին ջերմաստիճանը տատանվում է 16-18-ի սահմաններում, հունվարին՝ -6,-8-ի սահմաններում։ Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 450-600 մմ։ Բնական լանդշաֆտները սևահողային տափաստաններ են։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Շենկանի ազգաբնակչության փոփոխությունը[3]․
| Տարի | 1873 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2011 |
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| Բնակիչ | 193 | 289 | 346 | 351 | 141 | 170 | 210 | 207 | 192 | 255[1] |
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղն ունի 33 տնտեսություն։ Ունի դպրոց, գրադարան, բուժկետ, կապի հանգույց։ գյուղի տնտեսության հիմնական ճյուղը գյուղատնտեսությունն է (օգտագործվում են որպես արոտավայրեր, վարելահողեր, խոտհարքեր)։ Գյուղացիների հիմնական զբաղմունքը մանր և խոշոր եղջերավոր անասնաբուծությունն է։ Գյուղատնտեսական բերքի մեծ մասը բաժին է ընկնում անասնապահությանը։ Գյուղում զբաղվում են նաև խոշոր եղջերավոր անասնաբուծությամբ։
Տեղական ինքնակառավարում
[խմբագրել | խմբագրել կոդը]Համայնքի ղեկավար՝ Ժորա Չոլոյան։
Ավագանու անդամների ցուցակ
- Վազիր Ջասմի Շամոյան
- Վալիկո Ջասմի Շամոյան
- Անդրե Միշայի Օզմանյան
- Ավդալ Սաբրիի Ավդոյան
- Մնջո Ղաշանգի Օզմանյան
Աղբյուր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Արագածոտնի մարզպետարան Արխիվացված 2013-02-17 Wayback Machine
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 4, էջ 111
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 9-ին.
| ||||||||||||||

