Ուջան
Գյուղ | |||
---|---|---|---|
Ուջան | |||
Դղյակ 9-13-րդ դդ. հս մասում «Ադամի բաղեր» հանդամասում | |||
Երկիր | ![]() | ||
Մարզ | Արագածոտնի մարզ | ||
Համայնքապետ | Նաիրի Կիրակոսյան | ||
Այլ անվանումներ | Վժան, Ուժժան, Ուժան | ||
ԲԾՄ | 1150 մ | ||
Պաշտոնական լեզու | հայերեն | ||
Բնակչություն | 3346[1] մարդ (2004) | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | ![]() | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
Փոստային ինդեքս | 0222 | ||
Փոստային ինդեքսներ | 02109023 | ||
|
Ուջան, գյուղ Հայաստանի Արագածոտնի մարզում՝ Աշտարակի տարածաշրջանում, Երևան-Գյումրի ավտոմայրուղու աջ կողմում, Արագած լեռան հարավային լանջերին՝ կրկեսաձև գոգավորությունում՝ Վժան լեռնաճյուղի փեշերին։ Հեռավորությունը մարզկենտրոնից՝ 13 կմ հյուսիս-արևմուտք, բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1150 մ։ Տարածքը՝ 19,47 կմ2: Բնակչությունը՝ 3389 (2017թ․)։
Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]
Ուջանը նաև ճանաչված է եղել որպես Վժան, Ուժժան, Ուժան[2]։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ուջանի բնակչության նախնիները գաղթել են Մոտկանից, Արճեշից և Վանից։ Ուջանի ազգաբնակչության փոփոխությունը[1].
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Համայնքի տնտեսության մասնագիտացման ուղղությունը գյուղատնտեսությունն է։ Տարածքի գյուղատնտեսական հողահանդակների հիմնական մասն օգտագործվում է որպես պտղատու այգիներ, վարելահողեր, արոտավայրեր, խոտհարքեր։ Բնակչությունը զբաղվում է այգեգործությամբ, դաշտավարությամբ ՝բանջարաբոստանային, հացահատիկային, կերային մշակաբույսերի մշակմամբ, խաղողագործությամբ, նախկինում ծխախոտագործությամբ։ Պահուստային հողերը կազմում են համայնքի մոտ 70%-ը, որոնք բաշխված են հետևյալ կերպ՝
- արոտավայրեր՝ 500 հա
- վարելահողեր՝ 79 հա
- բազմամյա տնկարքներ՝ 29 հա
- խոտհարքեր՝ 190 հա։
Զբաղվում է խոշոր և մանր անասնապահությամբ, թռչնաբուծությամբ։
Տարեկան մոտավորապես արտադրում են 800տ ծիրան, 670տ դեղձ, 910տ բանջարեղեն, 525տ հացահատիկ։
Հայ-ֆրանսիական բարեգործական հասարակական կազմակերպությունը իրականացրել է գյուղի միջնակարգ դպրոցի կահավորման ծրագիր:[4] [2002] թվականին Հանրապետության գյուղատնտեսության եւ ջրային տնտեսության զարգացման ծրագրերի շրջանակներում, «ԱԵԿ-ի Շինարարություն» ՓԲԸ-ն կառուցել է ջրագիծ և ջրավազան:[5] Գյուղից Երևան երթևեկում է ավտոբուս, որի տոմսն արժի 350 դրամ.[6]
Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ուջանում է գտնվում քարանձավ, կիկլոպյան ամրոց և Անդրանիկ Զորավարի առաջին արձանը Հայաստանում, որը տեղադրվել է 1967 թվականին[7]։
III միջազգային վավերագրական կինոփառատոն[խմբագրել | խմբագրել կոդը]
2017 թ. հոկտեմբերի 1-5-ը տեղի ունեցավ «Ծիրանի ծառ» փաստագրական ֆիլմերի երրորդ միջազգային փառատոնը: Պաշտոնական բացումը տեղի ունեցավ Երևանում հոկտեմբերի 1-ին, իսկ ֆիլմերի ցուցադրությունը անցկացվեց Ուջանում: Ֆիլմերի մրցանակային դիտումը տեղի է ունեցել Ուջանի դպրոցում, իսկ երեկոյան բացօթյա ցուցադրություն կազմակերպվել է զբոսայգում: Բացի այդ, տեղի ունեցան սեմինարներ: Հայտնի վավերագրական կինոնկարների վարպետներ իրենց փորձով կիսվեցին երիտասարդների հետ: Փառատոնին մասնակցել էր մեծն Արտավազդ Փելեշյանը: Փառատոնի հյուրերը և ժյուրին հյուընկալվում էին ուջանցիների տներում:[8]
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ուջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկ (Արագածոտնի մարզ)
- Անդրանիկ Օզանյանի հուշարձան (Ուջան)
- Հայ հայդուկների հուշարձան (Ուջան)
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան»։ Արխիվացված է օրիգինալից 2014-09-12-ին։ Վերցված է 2014-09-16
- ↑ Ս.Հ. Հարությունյան (2003)։ Հայաստանի Հանրապետության Վարչատարածքային բաժանումը (01.01.2003)։ Երևան: «Տիգրան Մեծ» հրատարակչություն։ ISBN 9994100009
- ↑ 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 Հայաստանի Հանրապետության բնակավայրերի բառարան (հայ.) — Երևան: 2008. — 184 p.
- ↑ http://www.gov.am/old/ruversion/information_centre_8/official_news.php?date=1108670400(չաշխատող հղում)
- ↑ «HAEKi Shinararutyun CJSC»։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-05-ին։ Վերցված է 2019-07-03
- ↑ Armenia Travel Guide — МЕЖДУГОРОДНЫЙ ТРАНСПОРТ
- ↑ Բրեյդի Քիեսլինգ, Ռաֆֆի Քոճյան (2005)։ Վերահայտնաբերել Հայաստանը ուղեցույց (անգլերեն՝ Rediscovering Armenia Guide) (2-րդ ed.)։ Հայաստան: Մատիտ։ էջ 46։ ISBN 9994101218
- ↑ abrikosovoe-derevo-rascvetet-v-udzhane
|