Ծիրան (միրգ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ծիրան` ծիրանի ծառի պտուղը, հիմնականում սովորական ծիրանի (Prunus armeniaca Lin., Armeniaca vulgaris Lam.) ինչպես նաև Armeniaca Prunus ( Prunus sect. Armeniaca) սեկցիայի ցեղակից տեսակների (Ռուսաստանում այս սեկցիան ընդունված էհամարել առանձին ցեղ), մենչույան ծիրան (Prunus mandshurica), ճապոնական ծիրան (Prunus mume), սիբիրյան ծիրան ( Prunus sibirica ), բրիանական ծիրան (Prunus brigantina) և այլն։ Նաև ծիրան են կոչում որոշ հիբրիդային տեսակների պտուղներ[1][2]։

Արտաքին տեսք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծիրանի գույնը պայմանավորված է նրանց մեջ պարունակվող կարոտինոիդների առկայությամբ[3][3][4][5]։

Սննդային արժեք[խմբագրել | խմբագրել կոդը]

Պտուղները պարունակում են շաքար, վիտամիններ, օրգանական թթուներ և հանքանյութեր։ Մարդկանց համար հանդիսանում են կալիումի, վիտամին C-ի աղբյուր, չնայած նրա մեջ վիտամին C-ի քանակը շատ չէ՝ 100 գրամի մեջ 10 մգ։ Երկաթընույնպես շատ չէ՝ 0.4 մգ 100 գրամի դիմաց[6]։

Ծիրանը ցածր կալորիականություն ունի (100գ-իմեջ՝ 48 կկալ), ուստի այն լավ է, որպես դիետիկ մթերք[7][8]։

Ծիրանից կարող ենք պատրաստել ջեմ, կոմպոտներ, մուաբա, ինչպես նաև գինի և լիկյոր։

Բացի դրանից, ծիրանը չորացնում են[9]։ Չորացնելու ընթացքում պտուղները պահպանում են օգտակար հատկությունները[10]։ Ծիրանները, որոնք չորացրել են առանց կորիզ, կոչվում են ծիրանաչիր։

Հայաստանում ծիրանից պատրաստվում են նաև ալանի[11]։ Ծիրանները մի փոքր չորացնում են, ապա հեռացնում են կորիզըը և դրանք փոխարինում են ընկույզով և շաքարով։

Ծիրանի կորիզ` բաց շագանակագույն գույնի։ Դրանք ուտում են, իսկ միջուկից մարցիպան են պատրաստում։ Երբեմն ծառայում է որպես դառը նուշի փոխարինող։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Энциклопедический лексикон— Алм։ Directmedia։ հունիսի 26, 2014։ էջեր 41–։ ISBN 978-5-4460-9853-8 
  2. Аллергия. Полный справочник։ ОЛМА Медиа Групп։ 2003։ էջեր 122–։ ISBN 978-5-224-04367-5 
  3. 3,0 3,1 А.К. Скворцов, Л.А. Крамаренко (2007)։ Абрикос в Москве и Подмосковье։ KMK Scientific Press։ էջեր 7–։ GGKEY:ZP518ZP25GE 
  4. Bortiri, E., Oh, S.-H., Jiang, J., Baggett, S., Granger, A., Weeks, C., Buckingham, M., Potter, D., Parfitt, D.E. (2001)։ «Phylogeny and systematics of Prunus (Rosaceae) as determined by sequence analysis of ITS and the chloroplast trnL-trnF spacer DNA»։ Systematic Botany 26 (4): 797–807։ JSTOR 3093861 
  5. «Энциклопедия садовых растений»։ Энциклопедия садовых растений 
  6. Галина Кизима (փետրվարի 17, 2017)։ Большая энциклопедия садовода-огородник от А до Я։ Эксмо։ էջեր 6–։ ISBN 978-5-04-043810-5 
  7. Виктор Конышев (հունվարի 12, 2017)։ Еда без вреда: Азбука питания։ Эксмо։ էջեր 3–։ ISBN 978-5-457-03689-5 
  8. Анна Гаврилова, Анастасия Колпакова (հունվարի 12, 2017)։ Вишня, слива, абрикос։ Эксмо։ էջեր 17–։ ISBN 978-5-457-43367-0 
  9. Магакьян А. К. (հունվարի 26, 2016)։ Растительность Армянской ССР։ էջեր 231–։ ISBN 978-5-4475-6326-4 
  10. Алексей Синяков (հունվարի 12, 2017)։ Большой медовый лечебник։ Эксмо։ էջեր 700–։ ISBN 978-5-457-08736-1 
  11. Мороз В.։ Расскажите детям о фруктах։ МОЗАИКА-СИНТЕЗ։ էջեր 20–։ ISBN 978-5-86775-471-6