Մուղնի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Mughni,Ara2.jpg
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԱրագածոտնի մարզ
Այլ անվանումներՄղոն, Մոգնի, Մողան,Մողնի, Մուխնի, Մուղնա գյուղ
ԲԾՄ1260 մետր
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն781[1] մարդ (2011)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
##Մուղնի (Հայաստան)
Red pog.png
##Մուղնի (Արագածոտնի մարզ)
Red pog.png

Մուղնի, գյուղ Հայաստանի Արագածոտնի մարզում։ Հեռավորությունը Աշտարակից՝ 2 կմ հյուսիս, բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1260 մ։

Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուղնին նաև ճանաչված է եղել որպես Մղոն, Մոգնի, Մողան, Մողնի, Մուխնի, և Մուղնա գյուղ[2]։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուղնու բնակչության մի մասը տեղափոխվել Մաստարա գյուղից։ Ըստ Հայաստանի Հանրապետության 2011 թվականի մարդահամարի, Մուղնիի մշտական բնակչությունը կազմել է 781, իսկ առկա բնակչությունը` 610 մարդ[1]։ Մուղնիի ազգաբնակչության փոփոխությունը.[3]

Տարի 1831 1897 1926 1939 1959 1970 1989 2001 2011
Բնակիչ 54 267 299 294 374 488 654[4] 839[5] 781[1]

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը զբաղվում է այգեգործությամբ և պտղաբուծությամբ։

Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրբ Գևորգ եկեղեցի

Գյուղի հյուսիս արևելյան կողմում է գտնվում XVII դարի «Կարբո ծով» ջրամբարը, իսկ հարավային մասում՝ սբ. Գևորգ (1664-1669 թթ.) եկեղեցին և Մուղնու վանական համալիրը (XIV-XVII դդ.)։

Սուրբ Գևորգ վանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Սբ. Գևորգը XIV դարի վանք է, որը գտնվում է Մուղնիում։ Վանքը ժամանակին թե՛ քրիստոնյաների, և թե՛ մուսուլմանների համար ուխտագնացության վայր է համարվել։ Եկեղեցին վերակառուցվել է 1661-1669 թվականներին վարդապետ Հովհաննեսի պատվերով։ 1999-2000 թվականներին եկեղեցին գլխավոր վերականգնման է ենթարկվել[6]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 2011 թ ՀՀ մարդահամարի արդյունքները
  2. Ս.Հ. Հարությունյան (2003)։ Հայաստանի Հանրապետության Վարչատարածքային բաժանումը(01.01.2003)։ Երևան: «Տիգրան Մեծ» հրատարակչություն։ ISBN 9994100009 
  3. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան»։ Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 12-ին։ Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 4 
  4. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 5, էջ 774
  5. 2001 թ ՀՀ մարդահամարի արդյունքները
  6. Բրեյդի Քիեսլինգ, Ռաֆֆի Քոճյան (2005)։ Վերահայտնաբերել Հայաստանը ուղեցույց (անգլերեն՝ Rediscovering Armenia Guide) (2-րդ ed.)։ Հայաստան: Մատիտ։ էջ 50։ ISBN 9994101218