Իրինդ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Իրինդ (այլ կիրառումներ)
Գյուղ | |||
---|---|---|---|
![]() | |||
Երկիր | ![]() | ||
Մարզ | Արագածոտնի մարզ | ||
ԲԾՄ | 1900 մետր | ||
Պաշտոնական լեզու | հայերեն | ||
Բնակչություն | ▼712 մարդ (2011)[1] | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | ![]() | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
Փոստային ինդեքսներ | 0529 | ||
| |||
Իրինդ, գյուղ Հայաստանի Արագածոտնի մարզում, Արագած լեռան հարավարևմտյան լանջին։ Հեռավորությունը մարզկենտրոնից՝ 46 կմ հյուսիս-արևմուտք, բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1900 մ։ Իրինդ գյուղը գտնվում է Թալին քաղաքից 9 կմ հյուսիս-արևելք։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Իրինդի նախնիները գաղթել են Մուշի և Սասունի գյուղերից։ Իրինդի ազգաբնակչության փոփոխությունը[2].
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, հացահատիկի և ծխախոտի մշակությամբ։ Համայնքի տնտեսությունը մասնագիտացված է գյուղատնտեսության մեջ։ Գյուղատնտեսական հողերի հիմնական մասն օգտագործվում է որպես վարելահողեր, խոտհարքեր։ Զբաղվում են բանջարաբոստանային, հացահատիկային, կերային կուլտուրաների մշակությամբ և ծխախոտագործությամբ։ Պահուստային հողերը զբաղեցնում են համայնքի մակերեսի 75%, որոնց մեջ 753 հա կազմում են արոտավայրերը, 11 հա` վարելահողերը։ Զբաղվում են խոշոր և մանր եղջերավոր անասնապահությամբ։ Գյուղը արդյունաբերություն չունի[4]։
Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղում է գտնվում VII դարի բազմաբսիդ հորինվածքով Սուրբ Գևորգ եկեղեցին, որի վերակառուցումն ավարտվել է 2017 թվալանին ։
Հայտնի բնակիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ավետիք Իսահակյան, ապրել է Իրինդում 5 տարի
- Խաչիկ Դաշտենց
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքները (հայ.)
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 85»։ Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 12-ին։ Վերցված է 2013 Օգոստոսի 6
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 3,8 3,9 Հայաստանի Հանրապետության բնակավայրերի բառարան (հայ.) — Երևան: 2008. — 184 p.
- ↑ «Արագածոտնի մարզպետարան»։ aragatsotn.mtad.am։ Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 30
|