Սուրբ Գևորգ եկեղեցի (Իրինդ)
Արտաքին տեսք
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Գևորգ եկեղեցի (այլ կիրառումներ)
| Սուրբ Գևորգ եկեղեցի | |
|---|---|
Եկեղեցու այժմյան տեսքը | |
| Հիմնական տվյալներ | |
| Տեսակ | եկեղեցի |
| Երկիր | |
| Տեղագրություն | գյուղ Իրինդ |
| Դավանանք | Հայ Առաքելական Եկեղեցի |
| Թեմ | Արագածոտնի |
| Հիմնական ամսաթվերը | 7-րդ դար |
| Ներկա վիճակ | գործող |
| Ճարտարապետական ոճ | Հայկական |
| Հիմնադրված | 7-րդ դար |
| Առաջին հիշատակում | 7-րդ դար |
![]() | |
![]() | |
Սուրբ Գևորգ եկեղեցի, միջնադարյան եկեղեցի Հայաստանում։ Գտնվում է Արագածոտնի մարզի Իրինդ գյուղում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]
Հուշարձանի դեկորատիվ հարդարանքը բնորոշ է 7-րդ դարի երկրորդ կեսի հայկական արվեստին։ Պահպանվել էր եկեղեցու հյուսիսային մասը։
2005-2017 թվականներին ընթացել են եկեղեցու վերակառուցման աշխատանքները[1]։ Ֆինանսավորվել է ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի նախաձեռնությամբ, որը ծագմամբ այդ գյուղից էր[2]։
Ճարտարապետություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բազմաբսիդ կենտրոնակազմ եկեղեցի է, հորինվածքով նման է Եղվարդ քաղաքի Զորավար եկեղեցուն, սակայն, այստեղ ավագ խորանի երկու կողմերում կան քառակուսի ավանդատներ, իսկ արևմուտքից աբսիդը փոխարինված է հատակագծում ուղղանկյուն խորշով։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |

