Միքայել Քոթանյան
Միքայել Քոթանյան | |
|---|---|
| Ծնվել է | սեպտեմբերի 1, 1927 Իրինդ, Էջմիածնի գավառ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
| Մահացել է | հոկտեմբերի 27, 1999 (72 տարեկան) Երևան, Հայաստան |
| Քաղաքացիություն | |
| Մասնագիտություն | քաղաքական գործիչ, տնտեսագետ և լրագրող |
| Պաշտոն(ներ) | Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր |
| Ալմա մատեր | Երևանի պետական համալսարան (1950) |
| Գիտական աստիճան | տնտեսագիտության դոկտոր (1972), պրոֆեսոր (1978) և ակադեմիկոս (1986) |
| Պարգևներ | |
Միքայել Խաչիկի Քոթանյան (սեպտեմբերի 1, 1927, Իրինդ, Էջմիածնի գավառ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - հոկտեմբերի 27, 1999, Երևան, Հայաստան), հայ տնտեսագետ։ Տնտեսագիտական գիտությունների դոկտոր (1972), պրոֆեսոր (1978), ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1986), թղթակից անդամ (1977)[1], Հոկտեմբերի 27-ի ահաբեկչական հարձակման զոհերից։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1945 թվականին ավարտելով Ներքին Սասնաշենի միջնակարգ դպրոցը՝ ընդունվել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը։ 1950 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը։ 1950-1951 թվականներին աշխատել է «Հայէներգոյի» գլխավոր վարչությունում որպես ֆինանսիստ։ 1951 թվականին ընդունվել է ԵՊՀ ասպիրանտուրա, ապա գործուղվել ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիա՝ ուսումը շարունակելու։ 1956 թվականին պաշտպանել է թեկնածուական, 1972 թվականին՝ դոկտորական թեզերը, ստացել է տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճան։ 1954-1958 թվականներին աշխատել է ՀԿԿ կենտկոմին կից եռամյա կուսակցական դպրոցում որպես դասախոս։ 1960-1964 թվականներին եղել է «Հայաստանի ժողովրդական տնտեսություն» ամսագրի գլխավոր խմբագիրը, 1964-1983 թվականներին՝ ՀՀ ԳԱ տնտեսագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող, բաժնի վարիչ, տնօրենի գիտական գծով տեղակալ։ 1977 թվականին ընտրվել է Հայաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից, իսկ 1986 թվականին՝ իսկական անդամ։ 1983-1987 թվականներին եղել է ՀԿԿ կենտկոմի տնտեսագիտության բաժնի վարիչ, 1987-1999 թվականներին՝ ՀՀ ԳԱԱ տնտեսագիտության ինստիտուտի տնօրեն, 1989-1999 թվականներին` Հայաստանի տնտեսագետների միության նախագահ, 1996 թվականին՝ Մենեջմենթի միջազգային ակադեմիայի անդամ, 1985-1989 թվականներին ՀԽՍՀ Գերագույն Խորհրդի, 1999 թվականին՝ ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր։
Մահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Զոհվել է ՀՀ ԱԺ-ում տեղի ունեցած ոճրագործության ժամանակ։
Հիշատակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Միքայել Քոթանյանի ողբերգական մահից հետո ՀՀ նախագահի որոշմամբ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի տնտեսագիտության ինստիտուտն անվանվել է նրա անունով։ Նրա անունով կրթաթոշակ է նշանակվել Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտում։ Միքայել Քոթանյանի անվամբ է կոչվել նրա հայրենի գյուղի դպրոցը։ ԱՄՆ-ի դեսպանատան կողմից 2000 թվականի հոկտեմբերի 25-ին նրա անվամբ բացվել է Ինտերնետ համակարգչային կենտրոն Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական ուսումնարանում։ Բացվել է «Միքայել Քոթանյան» բարեգործական հիմնադրամ։
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Աշխատանքները վերաբերում են նյութական շահերի և նյութական շահագրգռվածության տնտեսական օրենքների, հասարակության զարգացման գործում հոգևոր արտադրության ու մտավոր գործունեության դերի մեծացման միտումների բացահայտման, շուկայական տնտեսության հիմնահարցերին[2]։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
- Մովսես Խորենացու մեդալ, 2000 թ. (հետմահու)
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Նյութական շահագրգռվածությունը կոմունիզմի կառուցման ժամանակաշրջանում, Ե, 1966։
- Գիտատեխնիկական առաջադիմությունը և նրա խթանումը, Ե., 1969:
- Հայկական ՍՍՀ սոցիալ-տնտեսական զարգացման նպատակային կոմպլեքսային ծրագիրը, Ե., 1982:
- Շուկայական էկոնոմիկա, Ե., 1998:
- Экономическое стимулирование научно-технического прогресса, Е., 1975.
- Научно-техническая революция и экономическая теория, Е., 1988[3].
Մամուլ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հոդվածների մատենագիտություն[4]։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Միքայել Քոթանյան. Կյանքի հավերժության խորհրդանիշը, Ե., 2002:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի իսկական անդամներ». Վերցված է 2023 թ․ հունիսի 22-ին.
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
- ↑ «ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանի էլ․ քարտարան- Միքայել Քոթանյան». Վերցված է 2023 թ․ հունիսի 22-ին.
- ↑ «ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսների կենսամատենագիտություններ». Վերցված է 2023 թ․ հունիսի 8-ին.
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Վլադիմիր Խոջաբեկյան «Միքայել Խաչիկի Քոթանյան», պատմաբանասիրական հանդես №1, 1999, էջ 417-419
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ՀՀ ԳԱԱ Մ.Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտ Արխիվացված 2016-03-04 Wayback Machine
- Միքայել Քոթանյանի 60-ամյակի առթիվ
| Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միքայել Քոթանյան» հոդվածին։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միքայել Քոթանյան» հոդվածին։ |
| ||||||
- Սեպտեմբերի 1 ծնունդներ
- 1927 ծնունդներ
- Իրինդ գյուղում ծնվածներ
- Հոկտեմբերի 27 մահեր
- 1999 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- ԵՊՀ շրջանավարտներ
- Մովսես Խորենացու մեդալակիրներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ
- ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսներ
- ՀՀ ԳԱԱ թղթակից անդամներ
- Հայ լրագրողներ
- Հայ պրոֆեսորներ
- Հայ տնտեսագետներ
- Հայ քաղաքական գործիչներ
- Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության զոհեր
- Տնտեսագիտական գիտությունների դոկտորներ
- Ոչ գեղարվեստական գրողներ