Վահրամ Վարդանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Վարդանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Վահրամ Վարդանյան
Ծնվել էհունվարի 1, 1958(1958-01-01) (66 տարեկան)
ԾննդավայրԻրինդ, Թալինի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Կոչումպրոֆեսոր և պրոֆեսոր
Գիտական աստիճանԵրկրաբանա-հանքաբանական գիտությունների դոկտոր
Մասնագիտություներկրաֆիզիկոս
ԱշխատավայրԵրևանի պետական համալսարան

Վահրամ Պանդուխտի Վարդանյան (հունվարի 1, 1958(1958-01-01), Իրինդ, Թալինի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ երկրաֆիզիկոս։ Երկրաբանահանքաբանական գիտությունների դոկտոր (2004), պրոֆեսոր (2009):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վահրամ Վարդանյանը ծնվել է 1958 թվականի հունվարի 1-ին, Իրինդ (Հայաստանի Արագածոտնի մարզ) գյուղում։ 1976-1981 թվականներին սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանի Երկրաբանական ֆակուլտետի երկրաֆիզիկայի բաժինը։ 1982-1986 թվականներին աշխատել է Երևանի պետական համալսարանի երկրաֆիզիկայի ամբիոնում որպես ինժեներ, ապա՝ ավագ ինժեներ, կրտսեր գիտաշխատող, ավագ գիտաշխատող։ 1986-1988 թվականներին ծառայել է Խորհրդային բանակում որպես սպա։ 1988 թվականից աշխատում է Երևանի պետական համալսարանի Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետում որպես ավագ լաբորանտ, ասիստենտ, դոցենտ, պրոֆեսոր, համատեղության կարգով փոխդեկան։ Մասնակցել է Միջազգային կոնֆերանսների և սեմինարների Հայաստանում, ՌԴ-ում, Ավստրիայում, Բրազիլիայում, Իտալիայում, Բուլղարիայում, Չինաստանում, Սիրիայում, Կորեայում[1]։

Աշխատանքները վերաբերում են Հայաստանի կենտրոնական հրաբխային լեռնաշխարհի հնառելիեֆին և ստորերկրյա հոսքերի բաշխվածության, ջրային պաշարների (մասնավորապես Սևանա լճի ջրհավաք ավազանի) ուսումնասիրմանը։

Հեղինակ է ուսումնամեթոդական բուհական ձեռնարկների և դասագրքի։

Անդամակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի գույքագրման հանձնաժողովի նախագահ (2009)
  • ԵՊՀ գույքագրման հանձնաժողովի անդամ (2007)

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ուսումնասիրման երկրաֆիզիկական մեթոդներ։ Ուսումնական պրակտիկայի մեթոդական ցուցումներ, Թադևոսյան Լիդա Կնյազի, Մարկոսյան Գագիկ Վարազդատի, Վարդանյան Վահրամ Պանդուխտի, Երևան, Երևանի պետական համալսարանի հրատարակչություն, 2005։
  • Էլեկտրահետախուզություն։ Հաստատուն հոսանքի մեթոդներ։ [Ուսումնական ձեռնարկ], Վարդանյան, Վահրամ Պանդուխտի, Մինասյան, Ռ. Ս [խմբ.], Երևան, Երևանի պետական համալսարանի հրատարակչություն, 2013։

Հոդվածներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Решение геоэкологических задач гидрогеофизическими и водно-физическими параметрами | VII Всероссийской научно-технической конференции «Современные проблемы геологии, геофизики и геоэкологии Северного Кавказа». 2017, стр. 276-281.
  • К вопросам теории современных движений земной коры. ՀՀ և մերձավոր արտասահմանի երկրների տնտեսական զարգացման և տեղաբաշխման ժամանակակից հիմնախնդիրները։ Թ. Հակոբյանի 100- ամյակին նվիրված գիտաժողով։ 2017, էջ 287-293.
  • Распределение подземного стока водосборного бассейна озера Севан (по данным электрозондирования и бурения) (Սևանա լճի ջրհավաք ավազանի ստորերկրյա հոսքերի բաշխումը (հորատման և էլեկտրազոնդավորման տվյալներով)), ԵՊՀ գիտական տեղեկագիր, Երկրաբանություն և աշխարհագրություն, 2018, հ. 52, #2, էջ 79-87 (ռուսերեն).
  • Պալեոջրաերկրաբանական խնդիրների լուծումն էլեկտրահետախուզության ՈՒԷԶ եղամակով (Սևանի ջրհավաք ավազանի օրինակով), ԵՊՀ գիտական տեղեկագիր, Երկրաբանություն և աշխարհագրություն, 2018, հ. 52, #1, էջ 3-7.
  • Особенности формирования, динамики, разгрузки и водоотбора подземных вод на высоких отметках (на примере бассейна оз. Севан) (Ստորերկրյա ջրերի ձևավորման, դինամիկայի, բեռնաթափման և ջրառի առանձնահատկությունները բարձր նիշերում (Սևանա լճի ավազանի օրինակով)), ԵՊՀ գիտական տեղեկագիր, Երկրաբանություն և աշխարհագրություն, 2019, հ. 53, #1, էջ 10-15 (Ռուսերեն).

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007, էջ 544-545։