Jump to content

Արագածավան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Արագածավան
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԱրագածոտնի մարզ
ՇրջանԹալինի շրջան
ՀամայնքԱրագածոտնի մարզ, Թալինի շրջան և Երևանի գավառ
ԳյուղապետԱրթուր Նազարյան
Հիմնադրված է1924 թ.
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն6501[1] մարդ (2024)
Ազգային կազմՀայեր Ռուսներ
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Արագածավան (Հայաստան)##
Արագածավան (Հայաստան)
Արագածավան (Արագածոտնի մարզ)##
Արագածավան (Արագածոտնի մարզ)

Արագածավան, գյուղ Հայաստանի Արագածոտնի մարզի Թալինի տարածաշրջանում։ Գյուղը տարածված է Ախուրյան գետի ձախ ափին, մարզկենտրոն Աշտարակից՝ 75 կմ և Երևանից՝ 80 կմ հեռավորության վրա։

1974 թվականից եղել է քաղաքատիպ ավան, 1995 թվականից հետո՝ գյուղական բնակավայր։

Հիմնադրման ժամանակ գյուղը կոչվել է Ալագյազ։ Իսկ 1948 թվականի սեպտեմբերի 10-ից գյուղը վերանվանվել է Արագած[2]։ Արագածը 2006 թվականի հուլիսի 4-ից վերանվանվել է Արագածավան[3]։

Գյուղում կա 7-րդ դարում կառուցված եկեղեցի։ 1908 թվականին գյուղի հինավուրց հայկական եկեղեցին, ինչպես նաև Այ-Սասի գյուղի եկեղեցին և Շարուր-Դարալագյազի 30 այլ հայկական եկեղեցիները ուշադրությամբ զննվել են Սիսոեվի կողմից։ Գյուղի նախկին անվանումը եղել է Ալագյազ։ Ըստ ադրբեջանցի տեղանունագետ Սիտարա Միրմահմուդովայի, թուրքական Ալագյազ տեղանունը ծագում է ala՝ «անկարգ աճող թուփ» և göz՝ «քայլելու ցածր տեղ» բառերից։ 1974 թվականին գյուղը դարձել է քաղաքատիպ ավան։ Հայաստանում վարչական բարեփոխումներից հետո` 1995 թվականին այն կրկին գյուղի կարգավիճակ ստացավ։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արագածավանի (Արագած) ազգաբնակչության փոփոխությունը[3].

Տարի 1873 1922 1939 1959 1970 1979 1989 2001 2011 2024
Բնակիչ 95 126 678 2468 4739 4820 6424[4] 5383 5053[5] 6501[1]

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, այգեգործությամբ և երկրագործությամբ։ Երևան-Թբիլիսի երկաթուղագծի վրա գտնվում է Ալագյոզ երկաթուղային կայարանը, որը միացվեց Արագած ավանին[6]։


Մասնագիտական կողմնորոշումը, ուսուցիչների վերապատրաստումը, աշակերտական խորհուրդների ակտիվացումը, բուժաշխատողների մասնագիտական զարգացումը, բժիշկների և բուժքույրերի մասնագիտական ցանցի գործունեությունը, Ատամնաբուժական ակցիաները, բնակչության զննումները, գործարարներին տրվող խորհրդատվությունը, սոցիալական աջակցությունը, հոգեբանական աջակցությունը և Հոգեբանական ներառական թատրոնը սկսել են իրագործվել համայնքում 2011 թվականից։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 2024 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  2. «Արագածոտնի մարզպետարան». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 5-ին.
  3. 3,0 3,1 «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 26» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 Հուլիսի 22-ին.
  4. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 5, էջ 564
  5. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «census2011» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  6. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի համալսարանի հրատարակչություն», 1986 — 992 էջ։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արագածավան» հոդվածին։