Արտենի
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արտենի (այլ կիրառումներ)
| Ավան | |||
|---|---|---|---|
| Արտենի | |||
| 40°17′54″N 43°45′15″E / 40.29833°N 43.75417°E | |||
| Երկիր | |||
| Մարզ | Արագածոտնի մարզ | ||
| Համայնք | Արագածավան | ||
| Գյուղապետ | Գեղամ Խլղաթյան | ||
| ԲԾՄ | 1200 մետր | ||
| Պաշտոնական լեզու | հայերեն | ||
| Բնակչություն | 3278[1] մարդ (2011) | ||
| Ազգային կազմ | հայեր, եզդիներ | ||
| Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
|
| |||
Արտենի, գյուղ Հայաստանի Արագածոտնի մարզում։ Թալին քաղաքից մոտ 14 կմ հարավ-արևմուտք։ Մարզկենտրոնից գտնվում է 63 կմ հեռավորության վրա, բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1200 մ։
Անվանումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նախկինում ունեցել է Բաղութլի, Բողութլու, Բուղուտլու անվանումները։ Արտենի է վերանվանվել 1950 թվականի օգոստոսի 31-ին։ Բնակավայրը կոչվում է հարակից լեռան անունով։ Գյուղից 2.5 կմ հյուսիս-արևելք գտնվում է Արտին լեռը 2047 մ բարձրությամբ, որտեղ հայտնաբերվել են հին քարե դարի բնակավայրեր, գործիքներ և զենքեր[2]։ Ուրարտական շրջանում Ք.ա. 8-7-րդ դդ. տարածքը հայտնի էր Արտիունա անվամբ։
Ըստ առասպելի՝ Արտենի՝ այսինքն Արայի տենչանքի տեղ։ Արա Գեղեցիկը ելնում էր լեռան վրա և ընկնում էր հաճելի տենչանքի մեջ։ Դրա համար էլ լեռը կոչվել է Արտենչի տեղ, հետագայում՝ Արտենի։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղի նախնիները եկել են Արթիկի, Սառնաղբյուրի, Ախալքալաքի, Թալինի և Կարսի զանազան գյուղերից։ Գյուղում հայ բնակչության հետ ապրել են նաև եզդիներ, իսկ 1965 թվականին Արտենի են տեղափոխվել 120 տուն սիրիահայեր։ Տեղափոխվողների հետևանքով Արտենին դարձել է բավականին մեծ տնտեսություն ունեցող ավան։ Արտին լեռան ստորոտին մինչև ավանի հիմնվելը եղել է ինքնաթիռների կայան՝ աէրոդրոմ, հետո այն փակվել է և տեղանքը վերածել են այգիների։ Սկզբնական շրջանում Արտենին միացած է եղել Քարակերտին, հետո՝ 1961թ. առանձնացել է։ Արտենի ավանի ազգաբնակչության փոփոխությունը[3].
| Տարի | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 2001 | 2011 |
|---|---|---|---|---|---|---|---|
| Բնակիչ | 59 | 49 | 1325 | 2932 | 3180 | 3386 | 3278[1] |
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչությունը զբաղվում է խաղողագործությամբ, պտղաբուծությամբ, անասնապահությամբ։ ԽՍՀՄ տարիներին ավանը լավագույնն էր խաղողի մշակության գործում։ Տեղում արտադրանքի հիման վրա ստեղծվել է գինու, կոնյակի գործարանը, որը ստեղծում էր 9 տեսակի գինի և կոնյակ՝ «Արտենի», «Աշնակ», «Անուշ» և այլն։ Գործարանի գինիները հայտնի էին նաև արտասահմանում։ Գործարանն այսօր չի գործում։ Արտենիում է գտնվել այգեգործական գիտահետազոտական ակադեմիան, որտեղ փորձարկելու համար աճեցրել են տարբեր պտղատու ծառեր։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ «Արագածոտնի մարզպետարան». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 5-ին.
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 38» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2013 Հուլիսի 29-ին.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արտենի» հոդվածին։ |
|

