Էջմիածնի գավառ
| |||
Երկիր | Ռուսական կայսրություն | ||
Կարգավիճակ | գավառ | ||
Մտնում է | Երևանի նահանգ | ||
Ներառում է | 26 համայնք | ||
Վարչկենտրոն | Վաղարշապատ | ||
Խոշորագույն քաղաք | Վաղարշապատ | ||
Հիմնական լեզու | Հայերեն, թաթարերեն, ռուսերեն | ||
Բնակչություն (1897) | 124 237 | ||
Ազգային կազմ | Հայեր (մոտ 63 %)[1] | ||
Կրոնական կազմ | |||
Տարածք | 3,858 | ||
Հիմնադրված է | 1849 թ. | ||
Պատմական շրջան(ներ) | Արագածոտն, Ոստան | ||
Էջմիածնի գավառ, վարչաքաղաքական միավոր Ռուսական կայսրության կազմում։ Ձևավորվել է 1849 թվականին՝ Երևանի նահանգի կազմում։ Գավառի կենտրոնը Վաղարշապատ քաղաքն էր։
Էջմիածնի գավառը հյուսիսից և արևելքից սահմանակցում էր Ալեքսանդրապոլի, արևելքից՝ Նոր Բայազետի ու Երևանի, հարավից՝ Սուրմալուի գավառներին։ Արևմուտքում՝ Ախուրյան գետի երկայնքով, անցնում էր սահմանը Օսմանյան կայսրության, իսկ 1878 թվականից սկսած՝ Կարսի մարզի հետ։
Ներառել է հիմնականում ժամանակակից Արմավիրի մարզը, ինչպես նաև՝ Արագածոտնի մարզ (բացի Արագածի շրջանից) ու Կոտայքի մարզի Նաիրիի շրջանը։
Անվանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռուսական վարչաքաղաքական տեքստերում հայտնի էր որպես «Էջմիածնի գավառ», որը գալիս էր հայ առաքելական եկեղեցու գլխավոր՝ Էջմիածնի մայր տաճարի անունից։ Այնինչ բուն քաղաքը, որում գտնվում էր մայր տաճարը, կոչվում էր Վաղարշապատ, և մինչև 1945 թվականը պահպանել էր այդ անունը։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գավառը կազմվել է 1849 թվականին։ Նախկինում, Սուրմալուի և Նոր Բայազետի գավառների հետ միասին մտել է Երևանի խանության (1747-1827), ապա՝ Երևանի գավառի կազմում։ Վերջինս ռուսական տիրապետության շրջանում ենթարկվել է Հայկական մարզի (1828-1840), ապա՝ Վրացա-Իմերեթական նահանգի (1840-1846), Թիֆլիսի նահանգի (1846-1849) վարչությանը։ Պարսկական տիրապետության շրջանում Էջմիածնի գավառի տարածքում ձևավորվել էին Ապարանի, Արմավիրի (Սարդարապատ), Աշտարակի (Կարբիբասար), Թալինի մահալները։
1849 թվականին կայսերական հատուկ հրովարտակով կազմվում է Երևանի նահանգը։ Այն ներառում էր 1840 թվականին լուծարված Հայկական մարզի տարածքը և Ալեքսանդրապոլի գավառը՝ հանդիսանալով ժամանակակից Հայաստանի Հանրապետության հիմքը։ 1918-1920 թվականներին մտել է Հայաստանի առաջին հանրապետության, իսկ 1920 թվականից՝ Խորհրդային Հայաստանի կազմի մեջ։ 1930 թվականին լուծարվել է։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1897 թվականի մարդահամարի տվյալներով գավառի բնակչությունը 124 237 մարդ էր, որի մոտ 63 տոկոսը հայեր էին (77572 մարդ), ավելի քան 35 տոկոսը՝ մուսուլմաններ՝ թաթարներ, քրդեր, թուրքեր (35999 մարդ)[2]։ Բուն քաղաքի բնակչությունը 1897 թվականին հասել էր 5,267 մարդու, որից հայեր էին 4996-ը (94.9 %)[3]։ Բնակչությունը կենտրոնացած է հիմնականում Արարատյան դաշտի գյուղերում, մասամբ նաև՝ Աշտարակի շրջակայքում[4]։
1926 թվականին գավառի բնակչությունը կազմել է 114 505 մարդ[5]։
Վարչական բաժանում
[խմբագրել | խմբագրել կոդը]1913 թվականին գավառը բաժանված էր 26 գյուղական համայնքի[6]՝
- Աղավնատունի
- Ալի Քուչակի (Քուչակ)
- Աշտարակի
- Բաշ-Ապարանի (Ապարան)
- Գեչալուի (Մրգաշատ)
- Դողսի
- Եղվարդի
- Զեյվայի (Առատաշեն)
- Էվջիլարի (Արազափ)
- Թալինի
- Խերբեկլուի (Երվանդաշատ)
- Կարբիի
- Կոշի
- Ղարաքիլիսի (Հարթավան)
- Ղզըլ Թամուրի (Ոսկեվազ)
- Ղուրդուղուլիի (Արմավիր)
- Մահրիբանի (Կաթնաղբյուր)
- Ներքին Խաթունարխի (Գայ)
- Շահրիարի (Նալբանդյան)
- Չոբանքարայի
- Սաղմոսավանի
- Սարդարապատի (Արմավիր)
- Վաղարշապատի
- Վերին Խաթունարխի (Ակնաշեն)
- Փիրագանի (Բյուրական)
- Քարխունի (Արաքս)
- Քյորփալուի (Արշալույս)
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Первая всеобщая перепись населения Российской Империи 1897 г., Распределение населения по родному языку и уездам Российской Империи кроме губерний Европейской России, Эчмиадзинский уезд
- ↑ Первая всеобщая перепись населения Российской Империи 1897 г. Эчмиадзинский уезд, весь
- ↑ Первая всеобщая перепись населения Российской Империи 1897 г. село Вагаршапат
- ↑ Эчмиадзинский уезд // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона : в 86 т. (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907.
- ↑ Всесоюзная перепись населения 1926 г. Эчмиадзинский уезд
- ↑ , Волостныя, станичныя, сельскія, гминныя правленія и управленія, а также полицейскіе станы всей Россіи съ обозначеніем мѣста ихъ нахожденія, Кіевъ, «Изд-во Т-ва Л. М. Фишъ», 113։
|
|