Ղազարավան
| Գյուղ | |||
|---|---|---|---|
| Ղազարավան | |||
| 40°20′52″N 44°20′30″E / 40.34778°N 44.34167°E | |||
| Երկիր | |||
| Մարզ | Արագածոտնի մարզ | ||
| Համայնք | Արագածոտնի մարզ, Աշտարակի շրջան, Հայկական մարզ, Էջմիածնի գավառ և Երևանի գավառ | ||
| Այլ անվանումներ | Լազվան, Լազրևան, Նազրվան, Նազըրվան, Նազիրվան, Նազորվան, Նազրավան, Նոզրվան | ||
| ԲԾՄ | 1200 մետր | ||
| Պաշտոնական լեզու | հայերեն | ||
| Բնակչություն | ▼450 մարդ (2011)[1] | ||
| Ազգային կազմ | Հայեր | ||
| Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
| Ժամային գոտի | UTC+4 | ||
|
| |||
Ղազարավան, գյուղ Հայաստանի Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքում[2][3]։
Ղազարավան գյուղը գտնվում է Արագած լեռան հարավ֊արևելյան ստորոտին։
Հեռավորությունը մարզկենտրոնից՝ 7 կմ հյուսիս-արևմուտք, բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1200 մ։

Ղազար Փարպեցին թաղված է գյուղի հարավում գտնվող Լազարու կամ Ղազարու վանք եկեղեցու ներսում, որը պահպանվել է մինչև XIX դարի երկրորդ կեսը[4]։
Անվանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Նազրվանից Ղազարավան է վերանվանվել 1991 թվականին։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ղազարավանի բնակիչների նախնիները գաղթել են Մուշի, Խլաթի, Բուլանըխի գյուղերից։ Ղազարավանի ազգաբնակչության փոփոխությունը[5].
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, այգեգործությամբ, դաշտավարությամբ և ծխախոտագործությամբ։
Պատմամշակութային կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ղազարավանի մոտակայքում են գտնվում մի շարք բրոնզի դարի ամրոցներ[8]։ Այստեղ է պահպանվել «Լազարևանի» եկեղեցին (XIX-րդ դ.)։ Գյուղից դեպի հյուսիս, Շաղվարդ գետի ափին գտնվում է «Լազրևվան» քաղաքատեղին (մ.թ.ա. 2-րդ հզմ.)։ Ղազարավանում գործում է Սուրբ Նարեկ կուսական վանքը։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքները (հայ.)
- ↑ Աշտարակ համայնքի մասին տեղեկություն մարզպետարանի կայքում, (արխիվացված 15․05․2023 թվականին)։
- ↑ Ս.Հ. Հարությունյան (2003). Հայաստանի Հանրապետության Վարչատարածքային բաժանումը(01.01.2003). Երևան: «Տիգրան Մեծ» հրատարակչություն. ISBN 9994100009.
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 3, էջ 947, Նազրվան գյուղ
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 31-ին.
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 6,7 6,8 Հայաստանի բնակավայրերի բառարան (հայ.) — Երևան: 2008. — 184 p.
- ↑ Հակոբյան Թ., Մելիք-Բախշյան Ս., Բարսեղյան Հ. Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան (հայ.) — Երևանի համալսարանի հրատարակչություն, 1986. — հատոր 5. — էջ 762. — 4696 p.
- ↑ Բրեյդի Քիեսլինգ, Ռաֆֆի Քոճյան (2005). Վերահայտնաբերել Հայաստանը ուղեցույց (անգլերեն՝ Rediscovering Armenia Guide) (2-րդ ed.). Հայաստան: Մատիտ. էջ 44. ISBN 9994101218.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ղազարավան» հոդվածին։ |
|

