Ակունք (Արագածոտնի մարզ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ակունք (այլ կիրառումներ)
Գյուղ
Ակունք
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԱրագածոտնի մարզ
ԳյուղապետԼյովա Մանուկյան
Հիմնադրված է1829 թ.
Մակերես19,07 կմ²
ԲԾՄ1850 մետր
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն672 մարդ (2001)
Ժամային գոտիUTC+4
Փոստային ինդեքսներ2209
##Ակունք (Արագածոտնի մարզ) (Հայաստան)
Red pog.png
##Ակունք (Արագածոտնի մարզ) (Արագածոտնի մարզ)
Red pog.png

Ակունք, գյուղ Հայաստանի Արագածոտնի մարզում՝ Թալին քաղաքից 7 կմ հեռավորության վրա։ Մարզկենտրոնից հեռավորությունը 53 կմ հյուսիս-արևմուտք 2001 թվականին, գյուղի բնակչությունը 672 էր։ Հիմնականում բնակիչները զբաղվում են անասնապահությամբ և հողագործությամբ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղը հիմնվել է 1829 թվականին։ Գյուղին հիմնական բնակությունը հաստատվել են հայեր որոնք գաղթել են Կարսից, Մուշից, Խոյից և Ալաշկերտից։ Նախկինում կոչվել է Գյոզլի, Գյոզլու, Գոզլու և մտել է Երևանի նահանգի նախ Ալեքսանդրապոլի, ապա Էջմիածնի գավառների մեջ։ Վերանվանվել է Ակունք 1941 թ.-ից։ Ըստ ավանդության մի կույր մարդ լվացվում է գյուղի աղբյուրի ջրերով և աչքերը իբրև առողջանում են, այստեղից էլ առաջացել է գյուղի անվանումը[1]։

1972 թ.-ից՝ մտել է Արագածի շրջանի մեջ։ Գյուղից հյուսիս Սուրբ Սարգիս կոչվող ավերակ մատուռն է, որն ուխտատեղի է համարվում, կան նաև կիկլոպյան բերդի ավերակներ և խաչքարեր, ունեցել է նաև Սուրբ Ստեփանոս (789 թ.) անունով եկեղեցի։

1829 -1832 թթ. այստեղ բնակություն են հաստատել Կարսից, Մուշից, Խոյից և Պարսկաստանի Խոյ գավառից գաղթած հայերը։

Գյուղն ունի 238 տնտեսություն։ Ունի դպրոց, կապի հանգույց, բուժկետ։

Առաջին այգին հիմնվել է Սերոբ անունով մեծահարուստի կողմից՝ մոտավորապես 1860-ականներին և ներկա պահին կան պահպանված 4 ընկուզենիներ, որոնք պատկանում են Սերոբ և Քերոբ եղբայրների հետնորդներին։[փա՞ստ]

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղն ընկած է Արագածի լեռնազանգվածի հարավարևմտյան լանջին, սահմանափակ տարածքով սարահարթում և շրջափակված է հյուսիսից աղեղնաձև դեպի արևելք և դեպի արևմուտք ձգվող լեռնաբլուրներով։ Գյուղը գտնվում է ծովի մակարդակից 1850 մ բարձրության վրա։ Կլիման բարեխառն լեռնային է։ Ձմեռները տևական են, ցուրտ, հաստատուն ձնածածկույթով։ Ամառները տաք են, համեմատաբար խոնավ։ Հուլիսյան միջին ջերմաստիճանը տատանվում է 18-20-ի սահմաններում, հունվարյանը՝ -6,-8-ի սահմաններում։ Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 450-500 մմ։ Բնական լանդշաֆտները սևահողային տափաստաններ են։

Գյուղի շրջակայքում կան կիկլոպյան բերդի ավերակներ։ Գյուղի կենտրոնում կա ինքնաբուխ սառնորակ աղբյուր։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1831 թ.-ին ունեցել է 64, 1873 թ.-ին՝ 526, 1916 թ.-ին՝ 1098, 1959 թ.-ին՝ 789, 1979 թ.-ին՝ 644 բնակիչ։ Համայնքի բնակչությունը կազմում է 653 մարդ, որից 49% տղամարդիկ են, իսկ կանայք՝ 51%։ Մինչաշխատունակ տարիքի բնակչությունը կազմում է 39%, աշխատունակ տարիքի ներկայացուցիչները՝ 51%, հետաշխատունակները՝ 10%։

Ակունքի ազգաբնակչության փոփոխությունը[2].

Տարի 1831 1897 1926 1939 1959 1970 1979 1989 2001 2004
Բնակիչ 247 948 1 071 1 678 2 028 2 958 3 174 3 352 3 663 4 526

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]