Սարալանջ (Արագածոտնի մարզ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սարալանջ (այլ կիրառումներ)
| Գյուղ | |||
|---|---|---|---|
| Սարալանջ | |||
| 40°36′11″N 44°23′34″E / 40.60306°N 44.39278°E | |||
| Երկիր | |||
| Մարզ | Արագածոտնի մարզ | ||
| Համայնք | Հայկական մարզ, Արագածոտնի մարզ և Ապարան | ||
| ԲԾՄ | 2000 մետր | ||
| Պաշտոնական լեզու | հայերեն | ||
| Բնակչություն | 198[1] մարդ (2011) | ||
| Ազգային կազմ | Հայեր | ||
| Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
| Ժամային գոտի | UTC+4 | ||
|
| |||
Սարալանջ, գյուղ Հայաստանի Արագածոտնի մարզում, Ծաղկունյաց լեռների ստորոտին։ Հեռավորությունը մարզկենտրոնից՝ 34 կմ հյուսիս-արևելք, բարձրությունը ծովի մակերևույթից՝ 2000 մ։
Անվանումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հնում կոչվել է Հաջիբաղր, անվանումով։ Սարալանջ է վերանվանվել 1946 թվականին։ Անվանումը պայմանավորված է գյուղի տեղադիրքր հետ։ Գյուղը տեղադրված է Արագած լեռնազանգվածի հյուսիս֊արևմտյան լանջերին[2]։ Գյուղը հիմնադրվել է 1830 թվականին,բայց բնակություն հաստատել են դեռ 1795 թվականից։Սկզբում գյուղի փոխարեն անտառապատ տարածք է եղել,7 տղամարդ,որոնցից էլ հետագայում ազգատոհմեր են սերվել,գալիս են այդտեղ ծառերը կտրում և բնակություն հաստատում։Կողքի գյուղի աղջիկների հետ ամուսանում ու գյուղը բնակեցնում։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սարալանջի բնակչության նախնիները գաղթել են Մուշի,Ալաշկերտի, Սասունի գյուղերից։ Սարալանջի ազգաբնակչության փոփոխությունը[3].
| Տարի | 1831 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 2001 | 2011 |
|---|---|---|---|---|---|---|---|
| Բնակիչ | 96 | 338 | 333 | 432 | 242 | 238 | 198[1] |
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, բանջարաբուծությամբ և պտղաբուծությամբ։
Պատմամշակութային կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղի հյուսիսային մասում են գտնվում Սուրբ Աստվածածին եկեղեցին (19-րդ դ.) և «Թուխ Մանուկ» մատուռը (19-րդ դ.)։Կա նաև «Ոսկի կող» կոչվող սրբատեղին,որտեղ պահվում է հին ու զորավոր ավետարան։Շատերը բժշկվել են այս սրբատեղիի շնորհիվ։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ «Արագածոտնի մարզպետարան». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 19-ին.
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 11-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սարալանջ (Արագածոտնի մարզ) բնակավայրը «GEOnet Names Server» կայքում։
- 2001 թվականի Հայաստանի մարդահամարի արդյունքները, Հայաստանի վիճակագրական կոմիտե
- Kiesling, Rediscoving Armenia, p. 22, available online at the US embassy to Armenia's website Արխիվացված 2008-06-26 Wayback Machine

