Օրգով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գյուղ
Tegher-Centrale solaire et radiotélescope abandonnés (1).jpg
Օրգով գյուղը Տեղերի Ռադիոօպտիկական կայանից
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԱրագածոտն
Այլ անվանումներԵրկիով, Երկյով, Էրգյով, Էրգով, Որկովի
ԲԾՄ1630 մետր
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն594[1] մարդ (2004)
Ազգային կազմՀայեր
Ժամային գոտիUTC+4
##Օրգով (Հայաստան)
Red pog.png

Օրգով, գյուղ Հայաստանի Արագածոտնի մարզում, Արագած լեռան հարավարևելյան փեշերին, Ամբերդի գետահովտում։ Հեռավորությունը մարզկենտրոնից՝ 11 կմ հյուսիս-արևմուտք, բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1630 մ։

Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղը հիմնադրվել է 1831 թվականին։ Նախկին անվանումներն են՝ Երկիով, Երկյով, Էրգյով, Էրգով, Որկովի։[2]

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կլիման չափավոր ցամաքային է։ Ձմեռները ցուրտ են, հաստատուն ձնածածկույթով։ Ամառները շոգ են։ Հուլիսյան միջին ջերմաստիճանը տատանվում է 23-25-ի սահմաններում, հունվարյանը՝ -4,-5-ի սահմաններում։ Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 400-450 մմ։ Բնական լանդշաֆտները չոր տափաստաններ են։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Օրգովի ազգաբնակչության փոփոխությունը.[2]

Տարի 1831 1897 1926 1939 1959 1970 1979 1989 2001 2004
Բնակիչ 54 380 223 390 426 376 354 443 511 594
Քարայր - կացարան «Ճգնավորի այր»

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղն ունի դպրոց, գրադարան, բուժկետ, կապի հանգույց։ Գյուղի տնտեսության մասնագիտացման ուղղությունը գյուղատնտեսությունն է։ Գյուղատնտեսական հողահանդակների հիմնական մասն օգտագործվում է որպես պտղատու այգիներ, վարելահողեր, արոտավայրեր, խոտհարքեր։ Զբաղվում են պտղաբուծությամբ, ծխախոտագործությամբ, բանջարաբոստանային, հացահատիկային, կերային կուլտուրաների մշակությամբ։ Պահուստային հողերը զբաղեցնում են համայնքի մակերեսի մոտ 60%, որոնք բաշխված են հետևյալ կերպ. արոտավայրեր՝ 185 հա, վարելահողեր՝ 2 հա, խոտհարքեր՝ 5 հա։ Զբաղվում են խոշոր և մանր եղջերավոր անասնաբուծությամբ, թռչնաբուծությամբ, մեղվաբուծությամբ։ Արդյունաբերություն չունի։

Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղի արևմտյան մասում պահպանվել են մ.թ.ա. 2-րդ-1-ին հազարամյակի կիկլոպյան ամրոցի և բնակավայրի մնացորդներ։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան» 
  2. 2,0 2,1 «Հայաստանի եւ հարակից շրջանների տեղանունների բառարան, Թ.Խ. Հակոբյան, Ստ.Տ. Մելիք-Բախշյան, Հ.Խ. Բարսեղյան - Օրգով»։ www.nayiri.com։ Վերցված է 2020-02-16