Կիկլոպյան ամրոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կիկլոպյան կառույց Միկեններում (Հունաստան)

Կիկլոպյան ամրոց (կամ Կիկլոպյան շարվածք), կառուցվածք, որը կազմված է տաշած քարե մեծ բեկորներից, առանց միացնող շաղախի։ Հին հույները այս ամրոցները վերագրում էին կիկլոպներին։ Կառուցվածքը կանգուն է մնում բեկորների ծանրության հաշվին։ Հիմնականում բոլոր ամրոցները կառուցվել են անագապղնձե դարում։

Տարածման աշխարհագրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Կիկլոպյան շարվածքը հնության գաղտնիքներից մեկն է, այն պատահում է մոլորակի ցանկացած վայրում, բայց ավելի հաճախ կարելի է հանդիպել Միջերկրական ծովի ափերին, այդ թվում՝ Հայկական լեռնաշխարհում և Ղրիմում։ Կիկլոպյան կառուցի ամենահայտնի օրինակներից, այսպես կոչված «Առյուծի դարպասներն» է Միկեններում, կառուցված մ.թ.ա. 14-13 դարերում։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 429 CC-BY-SA-icon-80x15.png