Լեռնարոտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Լեռնարոտ (այլ կիրառումներ)
Գյուղ
Լեռնարոտ
Կոորդինատներ: 40°21′0″ հս․ լ. 44°07′0″ ավ. ե. / 40.35000° հս․. լ. 44.11667° ավ. ե. / 40.35000; 44.11667
Երկիր Հայաստան Հայաստան
Մարզ Արագածոտնի մարզ
Այլ անվանումներ Մագդա, Մաղդա
ԲԾՄ 1725 մ
Պաշտոնական լեզու Հայերեն
Բնակչություն 335 մարդ (2004)
Ազգային կազմ Հայեր
Կրոնական կազմ Հայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Փոստային ինդեքս 378426
Փոստային ինդեքսներ 02050029
##Լեռնարոտ (Հայաստան)
Red pog.png
##Լեռնարոտ (Արագածոտնի մարզ)
Red pog.png

Լեռնարոտը գյուղ է ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակ տարածաշրջանի Լեռնարոտ համայնքում, Արագած լեռան հարավային փեշերին։[1] Հեռավորությունը մարզկենտրոնից՝ 27 կմ հյուսիս-արևմուտք, բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1725 մ։

Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեռնարոտը ճանաչված է եղել որպես Մագդա(մինչ 1949 թ.) և Մաղդա։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեռնարոտի բնակչության նախնիները գաղթել են Մուշից և Սասունի Գելեգուզան, Հեթինք, Սպղանք և այլ գյուղերից։ Ըստ Հայաստանի Հանրապետության 2001 թվականի մարդահամարի, Լեռնարոտի մշտական բնակչությունը 343, իսկ առկա բնակչությունը 329 հոգի է։[2] Լեռնարոտի ազգաբնակչության փոփոխությունը.[3]

Տարի 1831 1897 1939 1959 1970 1979 2001 2004
Բնակիչ 38 296 316 526 294 288 343 335

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, բանջարաբուծությամբ և երկրագործությամբ։

Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղից հարավ գտնվում է «Խուչեր» գյուղատեղին (մջնդ.) համանուն ամրոցով (մ.թ.ա. 2-րդ-1-ին հզմ.), 3 կմ հյուսիս՝ «Դիտվան» գյուղատեղին (վաղ մջնդ.), իսկ 1 կմ հյուսիս՝ «Աղրիկ» գյուղատեղին (14-17-րդ դդ.)։ Կան նաև քարայր-կացարաններ՝ «Բադոյի քարանձավ» (16-18-րդ դդ.) և «Սյունով քարափ» (16-18-րդ դդ.)։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ս.Հ. Հարությունյան (2003). Հայաստանի Հանրապետության Վարչատարածքային բաժանումը(01.01.2003). Երևան: «Տիգրան Մեծ» հրատարակչություն. ISBN 9994100009. 
  2. ՀՀ Ազգային վիճակագրական ծառայություն։ «ՀՀ 2001 թ. մարդահամարի և բնակության պայմանների հաշվառման արդյունքները» 
  3. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 89»։ Վերցված է 2014 Օգոստոսի 7