Հարթավան
Գյուղ | |||
---|---|---|---|
![]() | |||
Երկիր | ![]() | ||
Մարզ | Արագածոտնի մարզ | ||
ԲԾՄ | 1870 մետր | ||
Պաշտոնական լեզու | հայերեն | ||
Բնակչություն | ▲930 մարդ (2011)[1] | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
| |||
Հարթավան, գյուղ Հայաստանի Արագածոտնի մարզում, Շենավան գյուղի հարևանությամբ, Գեղարոտ գետի ձախափնյակում։
Հեռավորությունը մարզկենտրոնից՝ 14 կմ հյուսիս-արևելք, բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1870 մ։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հարթավանի բնակչության նախնիները գաղթել են Ալաշկերտից։ Հարթավանի ազգաբնակչության փոփոխությունը.[2]
Նշանավոր հարթավանցիներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հարթավանում է ծնվել քանդակագործ Ռաֆիկ Խաչատրյանը[5]։
Գյուղատնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, թռչնաբուծությամբ, հացահատիկի և կերային կուլտուրաների մշակությամբ։
Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղում է գտնվում Սուրբ Գրիգոր եկեղեցին (1861 թ.), XIII դարի «Թուխ Մանուկ» և VII դարի «Շեկ Ավետարան» մատուռները։ Հարթավանից 4-5 կմ արևելք գտնվում են Աստվածընկալ գյուղատեղին (XIX-XX-րդ դդ.) իր համանուն եկեղեցական համալիրով (V-XIII-րդ դդ.), Սուրբ Աստվածածին (V-VI-րդ դդ.) և Սուրբ Նշան (Կաթողիկե, 1244 թ.) եկեղեցիներով։ Հարթավանում են գտնվում XIII դարի կիսավեր մատուռ ու գերեզմանատուն։
Գյուղի հարավարևմտյան եզրին, Երևան-Ապարան խճուղուց դեպի աջ՝ բլուրի վրա, 1975 թ. կառուցված է Երկրորդ համաշխարհային պատերազմում զոհված հարթավանցիներին նվիրված հուշահամալիրը։ Այդ հուշահամալիրի մի դրվագ պատկերված է ՛՛Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարանում՛՛, հատոր 3-րդ, էջ 387, Երևան, 1991 թ.[6], ինչպես նաև խորհրդային նշանավոր արվեստաբան Նիկոլայ Վորոնովի ԽՍՀՄ 1960-1980 թթ. հուշակոթողային քանդակագործությանը նվիրված հիմնարար աշխատությունում[7]։ Այսինքն՝ ՝ Հարթավան գյուղի այս հուշահամալիրը մտել է նախկին Խորհրդային Միության 100 լավագույն հուշակոթողային համալիրների շարքի մեջ։ Հուշահամալիրի հեղինակն է հարթավանցի քանդակագործ Ռաֆիկ Գարեգինի Խաչատրյանը (Խաչառ), 1937-1993 թթ.[8]։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքները (հայ.)
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան»։ Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 12-ին։ Վերցված է 2014 թ․ օգոստոսի 31
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 3,8 Հայաստանի Հանրապետության բնակավայրերի բառարան (հայ.) — Երևան: 2008. — 184 p.
- ↑ Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան (հայ.) — Երևանի պետական համալսարան, 1986. — հատոր 5. — էջ 755.
- ↑ Ղարաբաղյան ազատագրական պատերազմ. 1988-1994 թթ., Հանրագիտարան, էջ 430, Երևան, 2004 թ.
- ↑ Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան։ Թ.Խ.Հակոբյան, Ստ.Տ.Մելիք-Բախշյան, Հ.Խ.Բարսեղյան, հատոր 3-րդ, ՛՛Կ-Ն՛՛, էջ 387, Երևան, 1991 թ.
- ↑ Николай В. Воронов, «Советская монументальная скульптура. 1960-1980», Москва, 1984г., иллюстрация номер 180.
- ↑ Николай В. Воронов, «Советская монументальная скульптура. 1960-1980», Москва, 1984г.
|