Ռաֆիկ Խաչատրյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռաֆիկ Խաչատրյան
Ռաֆիկ Խաչատրյան.jpg
Ի ծնե Խաչատրյան (Տէր-Խաչատրեանց) Ռաֆիկ Գարեգինի
Ծնվել է հոկտեմբերի 7, 1937({{padleft:1937|4|0}}-{{padleft:10|2|0}}-{{padleft:7|2|0}})
Ծննդավայր Հարթավան, Ապարանի շրջան, Հայաստան
Մահացել է հունվարի 16, 1993({{padleft:1993|4|0}}-{{padleft:1|2|0}}-{{padleft:16|2|0}}) (55 տարեկանում)
Վախճանի վայրը Երևան
Քաղաքացիություն Flag of Armenia.svg Հայաստան
Ազգություն հայ
Ժանր(եր)ը քանդակագործություն
Մասնագիտություն քանդակագործ
Գործունեությունը քանդակագործ
Անդամություն ԽՍՀՄ նկարիչների միություն
Երեխաներ Գարեգին Խաչատրյան

Ռաֆիկ Գարեգինի Խաչատրյան (Խաչառ կամ Խաչառ ԱՖՕ, հոկտեմբերի 7, 1937 - հունվարի 16, 1993, Երևան), հայ քանդակագործ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռաֆիկ Խաչատրյան ծնվել է Արագածոտնի մարզի Հարթավան գյուղում։ 1966 թվականին ավարտել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը, 1971 թվականին՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը: 1976 թվականից եղել է ԽՍՀՄ նկարիչների միության անդամ։ Աշխատել է հաստոցային և մոնումենտալ քանդակագործության բնագավառներում։ Խաչառի աշխատանքները ցուցադրվել են արտասահմանյան ցուցահանդեսներում՝ Պորտուգալիա, Բուլղարիա, Ռումինիա, Չեխոսլովակիա, Գերմանիա, Հունգարիա:

Խաչառի հուշատախտակը Երևանի Եզնիկ Կողբացի փողոցում

Ստեղծագործական աշխատանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեղծել է «Հայրենական պատերազմում զոհված մարտիկներին» նվիրված հուշարձաններ («Մայր Հայրենիք», բազալտ, 1975, գ.Հարթավան՝ Արագածոտնի մարզ, բազալտ, 1982, գ. Կաթնաղբյուր՝ Կոտայքի մարզ), «Ջանգիւլում» աղբյուր-ջրավազան, 1975, Երևան, Ատոմ (Դերո) Աբրահամյանի հուշարձանը (գ.Գառնի), 1990 թ., Էդ. Տոռոզյանի հուշահամալիրը (ք. Նոր Հաճն, 1990 թ., Էդիկ Տոռոզյան)։ «Մայր Հայրենիք» (բազալտ, 1975, գ.Հարթավան՝ Արագածոտնի մարզ) մոնումենտալ հուշարձանն ընդգրկուել է 1960-1980 թթ. ԽՍՀՄ լաւագույն մոնումենտալ հուշարձանների շարքի մեջ[1]

Խաչառը Հայաստանի ժամանակակից արվեստի դիմաքանդակի և կոթողային հուշարձանների լավագույն վարպետներից մեկն է[2]:

Մասնակցությունն ազատագրական պայքարին[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաչառը հանդիսացել է Արցախյան ազատագրական պատերազմի մասնակիցներից ու գաղափարախոսներից մեկը։ Աշոտ Նավասարդյանի, Անդրանիկ Մարգարյանի, Հակոբջան Թադևոսյանի, Մովսես Գորգիսյանի և այլ նվիրյալ հայորդիների հետ Խաչառը հանդիսացել է Հայաստանի Անկախության Բանակի շտաբի անդամներից մեկը։ Խաչառը կազմակերպել է օգնության ավտոշարասյունների ուղարկումը Արցախ։ Խաչառի արվեստանոցը հանդիսացել է զինապահեստ և տպարան Արցախյան ազատագրական շարժման ջոկատների համար։ 1960-ականներին Խաչառը հանդիսացել է Պարույր Սևակի և Հովհաննես Շիրազի գաղափարակիցն ու ընկերը։

Ռաֆիկ Խաչատրյանի որդին է ՀՀ Արիության մեդալի հետմահու ասպետ Գարեգին Ռաֆիկի Խաչատրյանը՝ ազատամարտիկ նկարիչ-քանդակագործ։

Խաչառին նվիրված ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Ղարաբաղյան ազատագրական պատերազմ. 1988-1994», (Հայկական հանրագիտարանի հրատարակչություն), Երևան, 2004 թ., էջ 430:
  • Ն.Վ.Վորոնով (Նիկոլայ Վորոնով), «Սովետսկայա մոնումենտալնայա սկուլպտուրա 1960-1980», Մոսկվա, 1984 թ. (ռուսերեն), Николай Воронов, Советская монументальная скульптура. 1960 -1980. Москва, 1984.
  • Գոհար Խոստիկյան,«Հայ կերպարվստագէտներ /կենսագրական բառարան», 1993 թ., Երևան, անտիպ:
  • Ալբերտ Փարսադանյան (Ալբերտ Փարսադանյան), «Հայը. նշանվոր հայերի կենսագրություններ մեկ տողով», Երևան, 2004 թ.։
  • «Ով ով է», /Հայկական հանրագիտարանի հրատարակչություն/, Երևան, 2007 թ.:
  • Ասքանազ Աբրահամյան, Քարէ Պօեզիայի Վարպետը, «Հայ զինվոր» շաբաթաթերթ, ՀՀ ՊՆ պաշտոնաթերթ, 6-13 հոկտեմբեր, Երևան, 2007 թ.:
  • Սիփան Շիրազ, հետդարձ Ժամանակ, 1993 թ. (Քանդակագործ Ռաֆօի՝ Ռաֆիկ Գարեգինի Խաչատրյանի Յիշատակին), «Հայ զինվոր» շաբաթաթերթ, ՀՀ ՊՆ պաշտոնաթերթ, 6-13 հոկտեմբեր, Երևան, 2007 թ.:
  • «ԽԱՉԱՌ», ("Սամարկ" հրատարակչություն), 7 սեպտեմբեր, Երևան, 2007 թ.:
  • Ռաֆօն, «ավանգարդ», անկախ շաբաթաթերթ, 6 հոկտեմբեր, Երևան, 2007 թ.:
  • Խաչառ՝ Ռաֆիկ Գարեգինի Խաչատրյան, «Երևան» հեռուստաստուդիա, 7 հոկտեմբեր, Երևան, 2007 թ.:
  • Քանդակագործ Խաչառ՝ Ռաֆիկ Գարեգինի Խաչատրյան, <Հանդիպում> հաղորդաշար, "Արմենակոբ" հեռուստաընկերություն, 14 հոկտեմբեր, Երևան, 2007 թ.:
  • Ռաֆիկ Գարեգինի Խաչատրյան, «Զինուժ», Հայկական 1-ին հեռուստաալիք /Հ1/, 21 հոկտեմբեր, Երևան, 2007 թ.։
  • Armenian Sculptors։ Getik Baghdasarian, Suren Nazaryan, Sergey Merkurov, Rafik Khachatryan, Garri Dadyan, Momik, Ghukas Chubaryan. Publisher։ Books LLC, ISBN #։ 115745867X, EAN Code։ 9781157458678.
  • Սասուն Գրիգորյան, Մուսաները չլռեցին, հ. 3, Երևան, 2010 թ., էջ 67-68։
  • Ջեսսի Րասսելլ, Րոնալդ Քոհն, Ռաֆիկ Գարեգինի Խաչատրյան, ՛՛Բուքվիկա՛՛ հրատարակչություն, 20013 /ռուսերեն/, Джесси Расселл, Рональд Кон, Рафик Гарегионович Хачатрян. Издательство Буквика, 2013 год.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Николай В. Воронов, «Советская монументальная скульптура. 1960-1980», Москва, 1984г./.
  2. Ռաֆիկ Խաչատրյանի կենսագրությունը avproduction.am կայքում

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]