Գարեգին Խաչատրյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գարեգին Խաչատրյան
Ծնվել էսեպտեմբերի 17, 1975(1975-09-17)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էսեպտեմբերի 2, 1995(1995-09-02) (19 տարեկանում)
ՔաղաքացիությունFlag of Armenia.svg Հայաստան
Ազգությունհայ
Մասնագիտությունքանդակագործ և նկարիչ
Ծնողներհայր՝ Ռաֆիկ Խաչատրյան
Պարգևներ և
մրցանակներ
Արիության մեդալ

Գարեգին Ռաֆիկի Խաչատրյան (1975 սեպտեմբերի 171995, սեպտեմբերի 2), հայ նկարիչ և քանդակագործ, ազատամարտիկ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գարեգին Խաչատրյանը ծնվել է 17.9.1975, Երևանում, հայ քանդակագործ և Հայոց ազգային ազատագրական շարժման գործիչ Խաչառի՝ Ռաֆիկ Խաչատրյանի ընտանիքում։ Քանդակագործ, ազատամարտիկ։ Ավարտել է Երևանի թիվ 14 գեղարվեստի ուսումնարանը (1992)[1]։ Ստեղծել է հիմնականում կերամիկական գործեր[2]։

Մարտական ուղին[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի Հանրապետության Արիության մեդալի վկայական

«Ազգային լեգեոն» կամավորական ջոկատի և «Արծիվ-4» մահապարտ գումարտակի կազմում մասնակցել է Արցախյան պատերազմին։ Հետմահու պարգևատրվել է «ՀՀ Արիության մեդալով»։ 1989-1994 թթ. մասնակցել է ՀՀ սահմանամերձ շրջաններում և Արցախում մղված ռազմական գործողություններին. ՀՀ Գորիսի (Շուռնուխ), ԼՂՀ Մարտակերտի, Ասկերանի (Խոջալու, Բալլուջա) և Կուբաթլուի (Նովլու, Սեյթազ, Վերին Ջիբուկլու), Լաչինի (Գյուլիբերդ, Ղուշչուլար, Մալխալաֆ), Ֆիզուլիի շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին[1][2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 [1], Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/429
  2. 2,0 2,1 [2], Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/430

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Ղարաբաղեան ազատագրական պատերազմ. 1988-1994» (Հայկական հանրագիտարանի հրատարակչութիւն), Երևան, 2004 թ., էջեր 429-430։
  • Սասուն Գրիգորյան, Մուսաները չլռեցին, հ. 3, Երևան, 2010 թ., էջ 67-68։
  • «ԽԱՉԱՌ», ("Սամարկ" հրատարակչություն), 7 սեպտեմբեր, Երևան, 2007 թ.: