Գետիկ Բաղդասարյան
Գետիկ Բաղդասարյան | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 26, 1949 (73 տարեկան) |
Ծննդավայր | Հայկավան, Սիսիանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() |
Ազգություն | հայ |
Կրթություն | Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստական ուսումնարան (1968), Երևանի պետական գեղարվեստաթատերական ինստիտուտ (1974) և Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա |
Ստեղծագործություն(ներ) | Համո Սահյանի հուշարձան, Գուսան Աշոտի հուշարձան, Ներսես Աշտարակեցու հուշարձան, Սուրբ Սարգիս եկեղեցի (Երևան) և Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր տաճար (Երևան) |
Մասնագիտություն | քանդակագործ |
Աշխատավայր | Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա |
Պարգևներ և մրցանակներ | |
![]() |
Գետիկ Հովհաննեսի Բաղդասարյան (1949 փետրվարի 26 , Հայաստան Սյունիքի մարզ, գյուղ Ծղուկ), հայ քանդակագործ, Հայաստանի Հանրապետության ժողովրդական նկարիչ (2020)։ Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի քանդակագործության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1968 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստի ուսումնարանը, 1974 թվականին՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ 1975 թվականից դասախոսում է Երևանի Գեղարվեստի ակադեմիայում։ 1993 թվականից քանդակագործության բաժնի ղեկավար, ամբիոնի վարիչ, պրոֆեսոր 1995 թվականից[1]։
Աշխատանքները ցուցադրվում են Հայաստանի ազգային պատկերասրահում[2], Մոսկվայի Տրետյակովյան, Իվանովո և այլ քաղաքների պատկերասրահներում։
Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ստեղծել է դիմաքանդակներ, կոմպոզիցիոն և խորհրդանշական քանդակներ։
- «Առյուծ» և «Խոյ», 1982 թ., Մասիս
- «Առնո Բաբաջանյան», 1984 թ.
- «Հազարան բլբուլ», 1986 թ., Իջևան
- «Կյանք-դրախտ-դժոխք», Դանթեի մոտիվներով, 1998 թ.
- «Հոգու աչքեր», 1998 թ., ոսկե մեդալ, Ֆլորենցիա
- «Գրիգոր Լուսավորիչ», 2001 թ.
- Համո Սահյանի հուշարձանը Սիսիանում, 2004 թ.
- Սերո Խանզադյանի կիսանդրի, Գորիս, 2004 թ.
- Աշոտ Նավասարդյանի հուշարձան, 2005 թ., Սիսիան
- Գուսան Աշոտի հուշարձան, Գորիս, 2005 թ.
- Ներսես Աշտարակեցու հուշարձան, Աշտարակ, 2007 թ.
- Լևոն Միրիջանյանի կիսանդրի, 2009 թ., Երևան, բանաստեղծի անվան թիվ 155 դպրոցի բակում
Հարթաքանդակներ
- Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցու տասներկու առաքյալները, 1999 թ.
- Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու Սուրբ Թովմաս առաքյալը, 2001 թ.
- Գյումրիի Սուրբ Հակոբ Մծբնացի եկեղեցու չորս ավետարանիչները և ութ հայ սրբերը
Մոնումենտալ կառույցներ
Ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Անհատական ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Խմբակային ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Շլյուխտեռն, Գերմանիա
- Ռուսաստան
- Բելգիա
- Լեհաստան
- Չեխոսլովակիա
- Հունգարիա
- Սուդան
- Շվեյցարիա
- Լիտվա
- Ուզբեկստան
- ԱՄՆ
- Շվեյցարիա
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Պողոսյան մրցանակ (2009)[3]
- Հայաստանի Հանրապետության վաստակավոր նկարիչ (2011)[4]։
- Հայաստանի Հանրապետության ժողովրդական նկարիչ (2020)[5]։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Համո Սահյանի հուշատախտակը Երևանի Կասյան փողոցում
Լյուդվիգ Դուրյանի հուշաքարը Երևանի Թումանյան 41 շենքի պատին
Բաղդասար Արզումանյանի դիմաքանդակ-հուշատախտակը Երևանի Չարենցի փողոցում
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005
- ↑ Գետիկ Բաղդասարյանի քանդակներից ՀԱՊ-ում
- ↑ Գետիկ Բաղդասարյան - Պողոսյան մրցանակ
- ↑ Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումներ շնորհելու մասին
- ↑ «Հանրապետության նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ»։ president.am։ Վերցված է 2020-09-21