Լյուդվիգ Դուրյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Դուրյան ազգանունով այլ մարդկանց մասին:
Լյուդվիգ Դուրյան | |
---|---|
![]() | |
Ծննդյան անուն | ռուս.՝ Лукаш Церунович Кристостурян |
Ծնվել է | հունիսի 21, 1933[1][2] |
Ծննդավայր | Չալթր, Հյուսիսկովկասյան երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1][2] |
Վախճանվել է | հուլիսի 9, 2010 (77 տարեկան) |
Վախճանի վայր | Երևան, Հայաստան |
Մասնագիտություն | բանաստեղծ |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Ա.Մ. Գորկու անվան գրական ինստիտուտի բարձրագույն գրական դասընթացներ (1971) |
Կուսակցություն | ԽՄԿԿ[1] |
Աշխատավայր | Երեկոյան Երևան և «Հայաստան» հրատարակչություն |
Լյուդվիգ Դուրյան Վիքիդարանում |
Լյուդվիգ Ծերունի Դուրյան (Քրիստոստուրյան), հունիսի 21, 1933[1][2], Չալթր, Հյուսիսկովկասյան երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1][2] - հուլիսի 9, 2010, Երևան, Հայաստան[3]), հայ բանաստեղծ, լրագրող, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1958 թվականից։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Լյուդվիգ Դուրյանը ծնվել է Ռոստովի մարզի Մյասնիկյանի շրջանի Չալթր հայաբնակ գյուղում։ 1934 թվականին տեղափոխվել է Հայաստան և բնակություն հաստատել Կոտայքի շրջանի Շահաբ գյուղում։ Սովորել և 1954 թվականին ավարտել է Երևանի Միչուրինի անվան պտղաբանջարաբուծական տեխնիկումը, որի ընթացքում տպագրել է իր առաջին բանաստեղծությունները։ 1956-1957 թվականներին Կալինինոյի «Կոլտնտեսականի ձայն» շրջանային թերթի պատասխանատու քարտուղար էր, 1957-1969 թվականներին՝ գրական աշխատող «Երեկոյան Երևան» թերթում։ 1971 թվականին ավարտել է Մոսկվայի Մաքսիմ Գորկու անվան Գրականության ինստիտուտը։ Գրելուն զուգընթաց աշխատել է նախ որպես ագրոտեխնիկ, հետո շրջանային թերթի պատասխանատու քարտուղար, տասնչորս տարի անընդմեջ «Երեկոյան Երևան» օրաթերթի և այնուհետև «Հայաստան» հրատարակչությունում՝ որպես բաժնի վարիչ։ ԽՄԿԿ անդամ 1969 թվականից։
Ստեղծագործություններ և ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]
Բանաստեղծությունների անդրանիկ գիրքը՝ «Արշալույսի երգեր», լույս է տեսել 1957 թվականին։ Հեղինակել է շուրջ երեք տասնյակի հասնող բանաստեղծական ժողովածուներ՝
- «Մաշտոց»
- «Ասք հողի» պոեմները
- «Լեռները չեն խոնարհվում»
- «Եռագույն առագաստ»
- «Արև խաչքար»
- «Եվ մանանա, և նշխարք»
- «Քարե արցունք» գրքերը
- «Կյանք իմացյալ»
- «Երբ ծառերը ծաղկում են» (1959)
- «Արևը բոլորինն է» (1963)
- «Կապույտ ծաղիկ» (1965)
- «Ճամփորդ չեմ միայն», (1967)
- «Դառնամ Փառաբանեմ» (1970)
- «Եղեգան Փող» (1973)
- «Արեգակն արդար» (1976)
- «Մաշտոց» (1976)
Բանաստեղծի տեքստերով գրվել են բազմաթիվ սիրված երգեր։ Նրա ստեղծագործությունները թարգմանվել են ԽՍՀՄ և արտասահմանյան ժողովուրդների լեզուներով, բանաստեղծությունների շարք ունի «Համաշխարհային գրականություն» մատենաշարի «Սովետական պոզիա» հատորում։ Ռուսերեն լույս են տեսել բանաստեղծի չորս ժողովածուներ՝ «Եղեգան ստվեր», «Արևագիրք», «Նա իջնում է արևից», «Թալիսման»[4]։ Ուկրաիներենից թարգմանել է Սվետլանա Յովենկոյի «Կապույտ հուզմունք» ստեղծագործությունը։
Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հովհաննես Թումանյանի անվան գրական մրցանակ
- Ավետիք Իսահակյանի անվան գրական մրցանակ
- Վահան Թեքեյանի անվան գրական մրցանակ
- Մկրտիչ Սարգսյանի անվան գրական մրցանակ
Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Դառնամ փառաբանեմ, Երևան, 1970, 180 էջ։
- Եղեգան փող, Երևան, 1973, 156 էջ։
- Մաշտոց (պոեմ), Երևան, 1976, 144 էջ։
- Արեգակն արդար, Երևան, 1976, 264 էջ։
- Լեռները չեն խոնարհվում, Երևան, 1979, 244 էջ։
- Բերդ, Երևան, 1983, 352 էջ։
- Ընտիր երկեր, Երևան, 1987, 400 էջ։
- Ասք հողի (պոեմ), Երևան, 1988, 112 էջ։
- Եռագույն առագաստ (բանաստեղծություններ և պոեմ), Երևան, 1990, 342 էջ։
- Սիրտն արցունքի մեջ, Երևան, 1994, 191 էջ։
- Եվ մանանա, և նշխարք, Երևան, 1999, 156 էջ։
- Արև խաչքար, Երևան, 2000, 174 էջ։
- Քարե արցունք, Երևան, 2003, 223 էջ։
- Մեր տարիքն Արարատն է, Երևան, 2006, 295 էջ։
- Աստղաշար, Երևան, 2007, 127 էջ։
- Կյանք իմացյալ (բանաստեղծություններ, պոեմներ), Երևան, 2008, 382 էջ։
- Այսքանը իմ կյանքից (հուշապատում), Երևան, 2012, 136 էջ։
Թարգմանություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Այս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում |
- Գիտե՞ս երկիրն այս։ Բանաստեղծություններ.- Երևան։ Հայաստան, 1970.- 150 էջ.- Բովանդ.-ից՝ Վեգին Պ. Հայոց տառերը։
- Ծաղկած կեռասենի։ Բանաստեղծություններ.- Երևան։ Հայաստան, 1969.- 105 էջ.- Բովանդ-ից՝ Կաբակ Նիստոր. Ճերմակ գիշեր; Գուժել Անատոլի. Երկու քնար։
- Կոչևսկի Վիկտոր։ Ցոլքեր.- Երևան։ Հայաստան, 1973.- 212 էջ.- Բովանդ-ից՝ Խաղողի հյութ։
- Ղազախ բանաստեղծներ.- Երևան։ Հայաստան, 1968.- 255 էջ.- Բովանդ-ից՝ Շամքենով Ամանժոլ; Մամբեթով Իզտայ; Թոկմագամբեթով Ասկար. Ռուսական ձմեռ; Մուլդագալիև Ջուբան. Խոսակցություն սիրո մասին; Քամին; Աուլի ծուխը։
- Յովենկո Սվետլանա։ Կապույտ հուզմունք.- Երևան։ Սովետական գրող, 1977.- 51 էջ։
- Ոսկե դարպասներ։ Ուկրաինական քնարերգություն.- Երևան։ Սովետական գրող, 1977.- 416 էջ.- Բովանդ-ից՝ Գերասիմենկո Յուրի; Լիտվին Ստեպան; Միսիկ Վասիլի; Պերեբեյնոս Պետրո։
- Սովետական Ուզբեկստանի բանաստեղծները.- Երևան։ Հայպետհրատ, 1961.- 175 էջ.- Բովանդ-ից՝ Շեյխզադե։
- Վրաց գրականության ընտիր էջեր.- Երևան։ Հայպետհրատ, 1961.- 648 էջ.- Բովանդ-ից՝ Դավիթաշվիլի Իոսեբ. Հացահատիկի ծիլեր; Բանվորին արհամարհողին; Այգի; Երջանկության աղբյուր։
- Տաջիկական քնար.- Երևան։ Հայաստան, 1973.- 379 էջ.- Բովանդ-ից՝ Աբուլղասիմ Լահութի; Պայրավ Սուլեյմոնի; Ուբայդ Ռաջոբ։
- Քնար եղբայրության։ Ուկրաինայի բանաստեղծները Հայաստանի մասին.- Երևան։ Սովետական գրող, 1983.- 163 էջ.- (Գրքասերի գրադարան).- Բովանդ-ից՝ Յովենկո Սվետլանա. Արարատի հայտնությունը։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — 1974. — հատոր 3. — էջ 462.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.) — 1990. — հատոր 2.
- ↑ Մահացել է Լյուդվիգ Դուրյանը
- ↑ «Լյուդվիգ Դուրյանի կենսագրությունը AV Production կայքում»։ Արխիվացված է օրիգինալից 2022-01-28-ին։ Վերցված է 2018-02-17
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Լյուդվիգ Դուրյան 80
- Լյուդվիգ Դուրյան, Հանրային ՀԸ
- Լյուդվիգ Դուրյանը Խաչատուր Ավետիսյանի մասին
- «Կյանք իմացյալ» ըստ Լյուդվիգ Դուրյանի
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 462)։ ![]() |