Երեկոյան Երևան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Երեկոյան Երևան
Տեսակթերթ
Լեզուհայերեն
ԱԳ 

Երեկոյան Երևան, օրաթերթ, ՀԿԿ Երևանի քաղաքային կոմիտեի և աշխատավորների դեպուտատների Երևանի քաղաքային խորհրդի օրգան։ Լույս է տեսնում 1957 թվականից, Երևանում։ Խմբագիրներ՝ Ա․ Երիցյան (1957-1958 թվականներից), Գուրգեն Առաքելյան (1958- 1959 թվականներ), Բ․ Անանիկյան (1959-1963 թվականներ), Վ․ Սարգսյան (1963-1966 թվականներ), Ս․ Ավետիսյան (1966-1971 թվականներ), Ս․ Սարգսյան (1971-1975 թվականներ), Կ․ Ազարյան (1976 թվականից)։

Լուսաբանում էր ՀԽՍՀ մայրաքաղաքի կուսակցական և խորհրդային մարմինների գործունեությունը, «Երեկոյան Երևան» թերթի գլխագիրը ձեռնարկությունների, գիտահետազոտական հիմնարկությունների, մշակութային օջախների, ուսումնական հաստատությունների աշխատանքները։ Լայն տեղ է հատկացնում սոցիալիստական ինտերնացիոնալիզմի հարցերին (բարեկամ քաղաքների մրցություն, անդրկովկասյան հանրապետությունների մայրաքաղաքների՝ երեկոյան թերթերի համատեղ համարներ և այլն), առաջավոր ձեռնարկությունների փորձի փոխանակմանը, անդրադառնում է սանտրի, տրանսպորտի, կապի, բնակչության բուժսպասարկման խնդիրներին։ Ունի թղթակցական լայն ակտիվ, աշխատակցում են արդյունաբերության և մշակույթի բնագավառների լավագույն ներկայացուցիչները։

Տպագրում էր նյութեր քաղաքի մշակութային և մարզական առօրյայի մասին, գրախոսություններ, բժշկական և իրավաբանական խորհրդատվություններ, ընթերցողների նամակներ։ 1957-1964 թվականներին լույս է տեսել «Երևան» անունով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 545 CC-BY-SA-icon-80x15.png