Դավիթ Հովհաննես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Դավիթ Հրաչյայի Հովհաննիսյան
Դավիթ Հովհաննես (1).JPG
Ծնվել է փետրվարի 17, 1945(1945-02-17)
Ծննդավայր Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել է հուլիսի 19, 2016(2016-07-19)[1] (71 տարեկանում)
Վախճանի վայր Ջրվեժ, ամառանոց
Մասնագիտություն բանաստեղծ, թարգմանիչ և քաղաքական գործիչ
Լեզու հայերեն
ռուսերեն
Ազգություն հայ
Քաղաքացիություն Flag of Armenia.svg Հայաստան
Կրթություն Երևանի պետական համալսարան
Ստեղծագործական շրջան 1965-2016
Անդամակցություն Հայաստանի գրողների միություն
Դավիթ Հովհաննես Վիքիքաղվածքում

Դավիթ Հովհաննես (Դավիթ Հրաչյայի Հովհաննիսյան, փետրվարի 17, 1945(1945-02-17), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հուլիսի 19, 2016(2016-07-19)[1], Երևան, Հայաստան), հայ բանաստեղծ, թարգմանիչ։ ՀՀ պետական մրցանակի դափնեկիր («Նոր քրոնիկոն», 2007 թ․), ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ (2010)[2], ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ, բանաստեղծ Հրաչյա Հովհաննիսյանի որդին է, դերասանուհի Թամար Հովհաննիսյանի եղբայրը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1962 թվականին ավարտել է Կրուպսկայայի անվան միջնակարգ դպրոցը[3], այնուհետև՝ Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ Աշխատել է Հայաստանի պարբերական մամուլում, «Հայֆիլմ» կինոստուդիայում, անտիկ և արտասահմանյան գրականության պատմություն է դասախոսել Հայաստանի մի շարք բուհերում։ 1975 թվականից Հայաստանի Գրողների միության անդամ։ 1980-1990 թթ. հայկական հեռուստատեսության առաջին ալիքով (ընդ որում՝ հիմնականում ուղիղ եթերով) վարել է «Նորք» ամենամսյա գրական հանդեսը։ 2006-2008 թթ․ Հ1 հանրային հեռուստատեսությունում վարել է «Կես ժամ Դավիթ Հովհաննեսի հետ» շաբաթական հաղորդաշարը։

Եղել է «Արևիկ» հրատարակչության տնօրենների խորհրդի նախագահը, 1999-2003 թթ.՝ ՀՀ Ազգային Ժողովի 2-րդ գումարման պատգամավոր։

Գրել սկսել է վաղ պատանեկան տարիքից, 1965 թվականից տպագրվել է։ Հեղինակել է շուրջ 25 բանաստեղծական, մանկական և թարգմանական ժողովածուներ, հրապարակախոսական և քննադատական հոդվածներ, էսսեներ, ռադիոպիես (ռուսերեն), թարգմանական գրքեր (ռուսերենից և անգլերենից)։ Հայտնի են «Մեզանից հետո ուժեղ ու հաղթանդամ», «Քաղաքային ձմեռ», «Հավերժական հայը» և այլ բանաստեղծություններ։

Թարգմանել է աֆրո-ասիական, մերձբալթյան, ռուս, ուկրաինացի, ամերիկյան դասական բանաստեղծներից։ Ռուսերենով և անգլերենով թարգմանաբար լույս են տեսել նրա բանաստեղծական երեք ժողովածուները, ծավալուն շարքերով մշտապես ներկայացվել է հայ պոեզիայի օտարալեզու անթոլոգիաներում[4][5]:

Երկերի մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Երգերի պսակ (բանաստեղծություններ, պոեմ), Երևան, 1974, 92 էջ:
  • Անցյալ կորուսյալ, Երևան, 1979, 156 էջ:
  • Նոր կյանք, Երևան, 1983, 200 էջ:
  • Տագնապներ, Երևան, 1986, 168 էջ:
  • Մայր Հայաստան, Երևան, 1988, 200 էջ:
  • Աղետի գոտի, Երևան, 1989, 203 էջ:
  • Քրոնիկոն, Երևան, 1996, 232 էջ:
  • Reguiem aeternam (պոեմ Չարենցի հիշատակին), Երևան, 1997, 127 էջ:
  • Նոր քրոնիկոն, Երևան, 2007, 463 էջ:
  • Տագնապներ (I–XXIV), Երևան, 2012, 720 էջ:
  • Իմ առաջին գիրքը, ինչպես որ պիտի լիներ (1964–1969), Երևան, 2013, 272 էջ:
  • Նոր տագնապներ (XXV–XXXI), Երևան, 2014, 248 էջ:
  • Բանաստեղծություններ (1964–2015), Երևան, 2015, 784 էջ:
  • Անտիպ (1967–2007), Երևան, 2015, 252 էջ:

Մամուլ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Wikiquote-logo-hy.svg
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]