Չալթր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Չալթր
Чалтырь
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
ԵրկրամասՌոստովի մարզ
ՇրջանՄյասնիկովի շրջան
Հիմնադրված է1779 թ.
Առաջին հիշատակում1779
Բնակչություն15.334 մարդ (2010)
Ժամային գոտիUTC+3
Հեռախոսային կոդ86349
Փոստային ինդեքս346960
Փոստային դասիչ346800–346801
Պաշտոնական կայքamrro.ru
Չալթր (Ռուսաստան)##
Չալթր (Ռուսաստան)
Չալթր (Ռոստովի մարզ)##
Չալթր (Ռոստովի մարզ)

Չալթր կամ Չալթիր (ռուս.՝ Чалтырь), գյուղ Ռուսաստանի Դաշնության Ռոստովի մարզի Մյասնիկովի շրջանում, Մոկրի Չալթիր և Խավալի գետերի ափին, Դոնի Ռոստովից 18 կմ հյուսիս-արևմուտք։ Հանդիսանում է Մյասնիկովի շրջանի և Չալթիրի գյուղական համայնքի վարչական կենտրոնը։

Բնակչությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղը Մյասնիկովի շրջանի խոշորագույն բնակավայրն է։ Համաձայն 1959 թվականի տվյալների գյուղն ուներ 7983 բնակիչ, 1979 թվականին՝ 10924 բնակիչ, 1989 թվականին՝ 13078, իսկ 2010 թվականին՝ 15334 բնակիչ[1]։

Տնտեսությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակիչներն զբաղվում են հացահատիկի, արևածաղկի, բանջարեղենի մշակությամբ, այգեգործությամբ, անասնապահությամբ և թռչնաբուծությամբ։ 19-րդ դարի վերջերին գյուղի բնակիչները, որակյալ հացահատիկների ընտրությամբ, ինքնուրույն ստացել էին գարնանացան ցորենի դիմացկուն տեսակ, որը կոչվում էր «չալթիրկա»[2]։ Խորհրդային տարիներին գյուղն ուներ երկու կոլտնտեսություն։

Ներկայումս գյուղն ունի միջնակարգ և ութամյա դպրոցներ, մշակույթի տուն, կապի բաժանմունք, հիվանդանոց, մանկապարտեզ։ Այնտեղ գործում են աղյուսի և ասֆալտի գործարաններ։

Պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղը հիմնադրել են Ղրիմի եկած հայերը` 1778 թվականին (հավանաբար Ղրիմի Օրթալան գյուղից[3][4]): Նրանց նախնիները Ղրիմ էին եկել Անիից։

Մշակութային հուշարձաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Չալթիր գյուղի «Սուրբ Համբարձում» եկեղեցին

Գյուղի «Սուրբ Համբարձում» եկեղեցին կառուցվել է 19-րդ դարում[5]։ 1990 թվականին եկեղեցու բակում, 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնելու համար դրվել է խաչքար։

Հայրենական մեծ պատերազմում զոհված համագյուղացիների հիշատակը հավերժացնելու համար կառուցվել է Փառքի հուշահամալիրը։ Գյուղն ունի նաև հուշարձան` նվիրված պատերազմի ժամանակ գյուղի 10 անմեղ զոհերի հիշատակին։

1992 թվականին բացվել է պատմա-ազգագրական թանգարան, որտեղ պահվում են գյուղի հայ բնակչության պատմությունն ու կենցաղն արտացոլող իրեր։ Այն գործում է շրջանային մշակույթի տանը[6]։

Գյուղի մոտ են գտնվում բրոնզի դարին վերագրվող «Չաթալ-Օբա» կոչվող գերեզմանաթմբերը, որտեղ կատարվում են հնագիտական պեղումներ[7][8]։

Գյուղը հայտնի է նաև խմելու ջրի աղբյուրներով[9]։

Հայտնի մարդիկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Численность постоянного населения Российской Федерации по городам, посёлкам городского типа и районам по результатам переписи 2010». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 16-ին.
  2. Переселение армян с Крыма на Дон
  3. «Поселок Земляничное — Малоизвестная жемчужина Крыма». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 15-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 16-ին.
  4. Байбуртский. А. М. Новые данные по истории средневековой армянской общины в Кишлавской котловине. Поселения Бор-Кая и Сала. Стр. 77 // Материалы по Археологии и Истории Античного и Средневекового Крыма.. — Симферополь, 2008. — Т. 1.
  5. Церковь Сурб Амбарцум (с. Чалтырь, Ростовская область)
  6. 20 лет Чалтырьскому историко-этнографическому музею
  7. Мясниковский район
  8. П. А. Ларенок. Курганы Чатал Оба (некоторые полевые наблюдения о развитии погребального обряда в эпоху средней бронзы на правобережье дельты р. Дон)
  9. Живительная сила родников
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։