Լենինական (խուտոր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խուտոր
Լենինական
Ленинакан
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
ԵրկրամասՌոստովի մարզ
ՇրջանՄյասնիկովի շրջան
Բնակչություն500 մարդ (2010)
Ժամային գոտիUTC+3
Հեռախոսային կոդ86349
Փոստային ինդեքս346975
Փոստային դասիչ346815
Թվային իդենտիֆիկատոր60 235 824 003
Լենինական (խուտոր) (Ռուսաստան)##
Լենինական (խուտոր) (Ռուսաստան)
Լենինական (խուտոր) (Ռոստովի մարզ)##
Լենինական (խուտոր) (Ռոստովի մարզ)

Լենինական (ռուս.՝ Ленинакан), հայաբնակ խուտոր Ռուսաստանի Դաշնության Ռոստովի մարզի Մյասնիկովի շրջանում, Դոնի Ռոստովից 8 կմ հյուսիս, Նովոշախտինսկ տանող ճանապարհի վրա։ Գտնվում է Սուխոյ Չալթիր գետի ջրահավաք ավազանի տարածքում։ Մտնում է Կարմիր Ղրիմի գյուղական համայնքի կազմի մեջ և համարվում է Մյասնիկովի շրջանի ամենափոքր խուտորը։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1978 թվականին գյուղն ուներ 430 (90 ընտանիք) բնակիչ, հիմնականում հայեր և 7 ընտանիք ռուսներ։ 2010 թվականի տվյալներով գյուղում ապրում էր 500 մարդ[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղը հիմնադրվել է 1925 թվականին, նույն շրջանի Թոփթի գյուղից տեղափոխված 25 ընտանիքների կողմից։ 1980 թվականի դրությամբ, Լենինականի գլխավոր փողոցները կրում էին Սարգիս Լուկաշինի և Բագրատ Ղարիբջանյանի անունները։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակիչներն զբաղվում են հողագործությամբ (ցորենի, բանջարեղենի մշակություն) և անասնապահությամբ (կովաբուծություն)։ Գյուղում գործում են ակումբ, գրադարան։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Численность постоянного населения Российской Федерации по городам, посёлкам городского типа и районам по результатам переписи 2010». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 15-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։