Մեծ Սալա
Գյուղ | |||
---|---|---|---|
Մեծ Սալա | |||
Большие Салы | |||
Կոորդինատներ: 47°23′25″ հս․ լ. 39°41′07″ ավ. ե. / 47.39028° հս․. լ. 39.68528° ավ. ե. | |||
Երկիր | ![]() | ||
Երկրամաս | Ռոստովի մարզ | ||
Շրջան | Մյասնիկովի շրջան | ||
Հիմնադրված է | 1779 թ. | ||
Բնակչություն | 3483 մարդ (2010) | ||
Ժամային գոտի | UTC+3 | ||
Հեռախոսային կոդ | 86349 | ||
Փոստային ինդեքս | 346816 | ||
Փոստային ինդեքսներ | 346816 | ||
Թվային իդենտիֆիկատոր | 60 235 805 001 | ||
|
Մեծ Սալա (ռուս.՝ Большие Салы - Բոլշիե Սալի), հայաբնակ գյուղ Ռուսաստանի Դաշնության Ռոստովի մարզի Մյասնիկովի շրջանում, Դոնի Ռոստովից 10 կմ հյուսիս։ Մեծ Սալայի գյուղական համայնքի վարչական կենտրոնն է։
Բովանդակություն
Բնակչությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
Համաձայն 2002 թվականի տվյալների, գյուղն ուներ 3255 բնակիչ, իսկ 2010 թվականին գյուղում ապրում էր 3483 մարդ[1]:
Տնտեսությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակիչներն զբաղվում են հացահատիկային բույսերի մշակությամբ, անասնապահությամբ և թռչնաբուծությամբ:
Գյուղն ունի միջնակարգ դպրոց, մշակույթի տուն, հիվանդանոց և կապի բաժանմունք:
Պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղը հիմնադրվել է 1779 թվականին, Ղրիմի Սալա գյուղից տեղափոխված հայերի կողմից:
1941 թվականի նոյեմբերի 18-ին, գյուղի մոտակայքում Սերգեյ Օհանյանի (ԽՍՀՄ հերոս) հրամանատարության ներքո գտնվող հրետանային մարտկոցը անհավասար մարտի է բռնվել թշնամու զորքերի հետ: Այդ մարտի ժամանակ զոհվել են խորհրդային բոլոր հրետանավորները: Դա Կարմիր բանակի առաջին խոշորագույն գրոհային գործողությունն էր Հայրենական մեծ պատերազմի ժամանակ: Հետագայում, այդ մարտում զոհվածների պատվին Մեծ Սալա գյուղում կանգնեցվել է հուշարձան, իսկ հերոսները թաղված են այնտեղ գտնվող Եղբայրական գերեզմանոցում:
Գյուղի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին կառուցվել է 1867 թվականին: Պատերազմի տարիներին այն խիստ վնասվել էր, սակայն պատերազմի ավարտից հետո վերանորոգվել է:
20-րդ դարի սկզբին, գյուղի Տեմերնիկ անունով գետակի վրա կառուցված էին երկու քարե կամուրջներ: Պատերազմի ժամանակ դրանք քանդվել են թշնամու կողմից, սակայն դեռևս պահպանվում են կամուրջների հիմքերը[2]:
Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Անտոն Չեխովի «Գեղեցկուհիները» պատմվածքի հերոսուհիներից մեկը` Մարիամ Կունդուպյանը, ծնունդով Մեծ Սալա գյուղից էր[3][4]:
- Իր «Կյանքի ուղիներով» գրքում, Սիմոն Վրացյանը պատմում է Ղրիմից դեպի Դոնի տարածք` հայերի վերաբնակեցման մասին և նկարագրում Մեծ Սալա գյուղն ու նրա կենցաղը:
Հայտնի մարդիկ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Սիմոն Վրացյան - հայ քաղաքական գործիչ
- Հուսիկ Զոհրաբյան - արքեպիսկոպոս, հասարակական գործիչ
- Պավել Լուսպեկաև - հայազգի խորհրդային դերասան
- Լազար Չափչախյան - ԽՍՀՄ հերոս
- Արմենակ Հովհաննիսյան - Փառքի երեք աստիճանի շքանշանների ասպետ
- Սեյրան Բոստանջիյան - հայ մեխանիկոս, ֆիզքիմիկոս
- Իլյա Խաշխաշյան - նկարիչ
- Արմենակ Նազիկյան - կինոռեժիսոր, դերասան
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Численность постоянного населения Российской Федерации по городам, посёлкам городского типа и районам по результатам переписи 2010
- ↑ Малхасян А. Г. «Страницы истории анийских, крымских и донских армян». — Ростов-на-Дону, 2009 г. стр. 111"
- ↑ Нор-Аревян К. Е. «Церковь Сурб-Аствацацин (1867—2007)»
- ↑ Чехов А. П. — Красавицы (текст)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 438)։ ![]() |
|