Լազար Չափչախյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լազար Չափչախյան
մարտի 6, 1911(1911-03-06) կամ մարտի 3, 1911(1911-03-03) - ապրիլի 13, 1942(1942-04-13) (31 տարեկան)
ԾննդավայրՄեծ Սալա, Ռոստովի շրջան, Դոնի զորքի մարզ, Ռուսական կայսրություն
Մահվան վայրԿրեստցի, Լենինգրադի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Կոչումbattalion commissar?
Մարտեր/
պատերազմներ
Խորհրդա-ֆիննական պատերազմ և Հայրենական մեծ պատերազմ
Պարգևներ
Խորհրդային Միության հերոս Լենինի շքանշան Կարմիր դրոշի շքանշան և Կարմիր Աստղի շքանշան

Լազար Սերգեյի Չափչախյան (Ղազարոս Չափչախով) (մարտի 6, 1911(1911-03-06) կամ մարտի 3, 1911(1911-03-03), Մեծ Սալա, Ռոստովի շրջան, Դոնի զորքի մարզ, Ռուսական կայսրություն - ապրիլի 13, 1942(1942-04-13), Կրեստցի, Լենինգրադի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), Խորհրդային Միության հերոս, ավիացիայի մայոր։

Պարգևատրվել է Լենինի 2, Կարմիր դրոշի շքանշաններով։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Խարկովի ավիաուսումնարանի կոմիսարների դասընթացները (1939)։ 1939—1940 թվականներին մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմի խորհրդա-ֆիննական ռազմաճակատին («Ձմեռային պատերազմ»)։ Խորհրդային Միության վրա Ֆաշիստական Գերմանիայի հարձակման առաջին օրերից, 38-րդ կործանիչ ավիագնդի կազմում (1942 թվականի ապրիլի սկզբին՝ հրամանատարը)՝ Հյուսիս-արևմտյան ռազմաճակատի ուղղությամբ մղված օդային մարտերին։ Կատարել է 368 մարտական թռիչք, մասնակցել 59 օդային մարտի։

Հերոսաբար զոհվել է Կրեստցիի օդանավակայանում (Լենինգրադի մարզ), մարտական պատասխանատու առաջադրանք կատարելիս։ «Հայրենական մեծ պատերազմում» հերոսի կոչման արժանացած առաջին հայ մարտիկն է։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Указ Президиума Верховного Совета СССР «О присвоении звания Героя Советского Союза начальствующему составу Красной Армии» от 21 июля 1942 года // Ведомости Верховного Совета Союза Советских Социалистических Республик : газета. — 1942. — 23 июля (№ 28 (187)). — С. 1.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 685