Արմենակ Նազիկյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Արմենակ Նազիկյան
Ծնվել էմարտի 16, 1962(1962-03-16) (59 տարեկան)
ԾննդավայրՄեծ Սալա, Ռուսաստան
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի պետական թատերական արվեստի ակադեմիա
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Գործունեության տարիներ1990-2015
Ազգությունհայ
Մասնագիտացումկինոռեժիսոր և դերասան
Ոճ(եր)դրամա և մարտաֆիլմ

Արմենակ Դավիթի Նազիկյան (մարտի 16, 1962, Բոլշիե Սալի, Ռոստովի մարզ, ՌԴ), հայազգի ռուս կինոռեժիսոր, դերասան։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արմենակ Նազիկյանը ծնվել է 1962 թվականի մարտի 16-ին Ռուսաստանի Բոլշիե Սալի գյուղում։ 1989 թվականին ավարտել է Լենինգրադի թատրոնի, երաժշտության և կինեմատոգրաֆիայի պետական ինստիտուտը (Զինովի Կորոգոդսկու դասարան)։

1992-2005 թվականներին եղել է Սանկտ Պետերբուրգի Նիկոլայ Ակիմովի անվան կոմեդիայի ակադեմիական թատրոնի դերասան։

Ռեժիսորական առաջին աշխատանքը կինոյում 2003 թվականին նկարահանած «Շտապ նավափոխադրաբեռ» ֆիլմն է[1]։

Դերերը թատրոնում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայացում Դեր
Կլավիր կարիերան սկսողների համար Կամարժինցև
Զոյկինի բնակարանը Հերուվիմ
Վինձորի չարաճճիները Նիմ
Тартарен из Тараскона
The Taming of the Schrew Գրեմիո
Ալքիմիկոսները Կաստրիլ
Չորրորդ մոլորակը Ռոբերտինո

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերերը կինոյում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեթիվ Ֆիլմ Դեր
2016 Շաման։ Նոր սպառնալիք Լեոնիդ Բորիսովիչ
2016 Երջանկության փշուրներ-2 տեր
2014 Այսպիսի աշխատանք հյուրանոցի տեր
2013 Թիմը Աշոտ
2009 Ֆեոդոր Ստրոգովի երկրորդ կյանքը Ռոբիկ
2006 Կոտրված լապտերների փողոցը-7 Սուլիմով
2006 Երազանք «գեղեցիկ տղա»
2005 Մահացու ուժ-6 Սուրեն
2005 Կանչ-1 Հրաչիկ
2005 Բրեժնև գրող
2004 Անզսպելի Չիժովը դրվագ
2003 Հաջողություն քեզ, հետախույզ Անդրոնիկ Խոչկարյան
2003 Կանացի սիրավեպ դրվագ
2001 Крот Կարեն
2000 Նադեժդայի տունը
1998 Կոտրված լապտերների փողոցը-1 Միրզա Միրաբով
1995 Չորրորդ մոլորակը
1994 Շան տարի վրանի վաճառական
1992 Երեխան դրվագ
1992 Արևելյան սիրավեպ Սանդրո
1991 Սատանա Ռուբեն
1990 Այտամորուք «Մծիրիներ»-ի մասնակից

Ռեժիսոր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեթիվ Ֆիլմ
2017 Շեֆ։ Խաղ պաշտոնի բարձրացման համար (ընթացքում է)
2014 Կասկած
2014 Դելտա։ Շարունակություն
2013-2014 Թիմը
2013 Խուզարկուն
2012 Գավառացին
2012 Դեսանտի եղբայրությունը
2011 Փախստականները
2010 Հայրերը
2010 Վանահայրը
2010 Կապիտան Գորդեևը
2009 Ֆեոդոր Ստրոգովի երկրորդ կյանքը
2008 Վտանգավոր համակցություն
2008 Հայր Կառլոյի սիրելի դուստրը
2008 Կանչ-3
2006 Օպերա-2։ Սպանությունների բաժնի ժամանակագրությունը
2006 Կանչ-2
2006 Կանչ-1
2004 Օպերա-1։ Սպանությունների բաժնի ժամանակագրությունը
2003 Հաջողություն քեզ, հետախույզ
2003 Շտապ նավափոխադրաբեռ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Назикян Арменак Давидович»։ kino-teatr.ru։ հոկտեմբերի 28, 2016։ Վերցված է հունվարի 2, 2017