Սեյրան Բոստանջիյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սեյրան Բոստանջիյան
Ծնվել էփետրվարի 28, 1930(1930-02-28) (94 տարեկան)
ԾննդավայրՄեծ Սալա, Մյասնիկովի շրջան, Դոնի շրջան, Հյուսիսկովկասյան երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունՌոստովի պետական համալսարան (1954)
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր (1976)

Սեյրան Արտաշեսի Բոստանջիյան (փետրվարի 28, 1930(1930-02-28), Մեծ Սալա, Մյասնիկովի շրջան, Դոնի շրջան, Հյուսիսկովկասյան երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ մեխանիկոս, ֆիզքիմիկոս։ Ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների դոկտոր (1976), պրոֆեսոր (1984):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեյրան Բոստանջիյանը ծնվել է 1930 թվականի փետրվարի 28-ին, Մեծ Սալեր (ՌԴ Ռոստովի մարզ) գյուղում։ 1954 թվականին ավարտել է Դոնի Ռոստովի պետական համալսարանը։ 1960-1988 թվականներին աշխատել է ԽՍՀՄ ԳԱ Քիմիական ֆիզիկայի ինստիտուտի Չեռնոգոլովկայի մասնաճյուղում, միաժամանակ դասախոսել է Կույբիշևի (այժմ՝ Սամարա) պոլիտեխնիկական, 1988 թվականից՝ ՌԳԱ Կառուցվածքային մակրոկինետիկայի և նյութագիտության հիմնահարցերի ինստիտուտներում[1]։

Աշխատանքները վերաբերում են ջերմության քիմիական և մեխանիկական աղբյուրների առկայության դեպքում ոչ հավասարաջերմային հիդրոդինամիկայի հավասարաջերմային և ոչ հավասարաջերմային դիմադրադինամիկայի ուսումնասիրությանը, պոլիմերային նյութերի վերամշակման, քիմիատեխնոլոգիական շարժընթացների մակրոկինետիկայի տեսության, ինքնատարածվող բարձր ջերմաստիճանային շարժընթացի մաթեմատիկական մոդելավորման հարցերին։ Հետազոտել է թռչնի փետուրի միկրոկառուցվածքն ու կառուցատարրերի առանձնահատկությունները և դրանց կապը թռչնի թևի օգադինամիկական բնութագրերի հետ[1]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի պատվոգիր, 2017[2]

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Бостанджиян, Сейран Арташесович. Однородное винтовое движение жидкости в конических областях [Текст] : Автореферат дис. на соискание учен. степени кандидата физ.-мат. наук / Рост. н/Д гос. ун-т. - Ростов н/Д : [б. и.], 1964. - 8 с.[3]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005, էջ 233-234։
  2. «Распоряжения РАН». www.ras.ru. Վերցված է 2019 թ․ հունիսի 19-ին.
  3. «Бостанджиян, Сейран Арташесович - Однородное винтовое движение жидкости в конических областях [Текст] : Автореферат дис. на соискание учен. степени кандидата физ.-мат. наук - Search RSL». search.rsl.ru. Վերցված է 2019 թ․ հունիսի 19-ին.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սեյրան Բոստանջիյան» հոդվածին։