Արմենակ Հովհաննիսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Արմենակ Հովհաննիսյան
Ծնվել էփետրվարի 28, 1913(1913-02-28)
ԾննդավայրՄյասնիկովի շրջան, Ռոստովի մարզ, Ռուսաստան
Մահացել էհունիսի 21, 2002(2002-06-21) (89 տարեկանում)
Մահվան վայրՌոստովի մարզ, Ռուսաստան
ՔաղաքացիությունFlag of Russia.svg Ռուսաստան
Ազգությունհայ
Պարգևներ և
մրցանակներ
Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան Հայրենական պատերազմի I աստիճանի շքանշան Փառքի երրորդ աստիճանի շքանշան Փառքի երկրորդ աստիճանի շքանշան և Փառքի առաջին աստիճանի շքանշան

Արմենակ Արսենի Հովհաննիսյան (փետրվարի 28, 1913, գյուղ Մեծ Սալա (ՌԽՖՍՀ) Ռոստովի մարզի Մյասնիկյանի շրջանում - հունիսի 21, 2002[1]), գվարդիայի սերժանտ, Փառքի երեք աստիճանի շքանշանների ասպետ (օգոստոսի 8, 1944, փետրվարի 27, 1945, մայիսի 19, 1945)։ 1939-1941 թվականներին եղել է ՀամԼԿԵՄ Ռոստովի մարզի Մյասնիկյանի շրջանի ագիտացիայի և պրոպագանդայի բաժնի վարիչ։

1941-1945 թվականներին մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին։ Փառքի շքանշանների է արժանացել Դնեստր գետի արևմտյան ափին հենակետ գրավելու, Վիսլա գետի արևմտյան ափին նվաճված հենակետը ընդարձակելու, թշնամու գերազանց ուժերին դիմադրելու և Բեռլինի գրավման ժամանակ ցուցաբերած խիզախության համար։ Զորացրվելուց (1946) հետո նա մոտ 20 տարի աշխատել է Հյուսիսային Կովկասի շինարարական կազմակերպություններում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 569 CC-BY-SA-icon-80x15.png