Դնեստր
Jump to navigation
Jump to search
Դնեստր (ուկրաիներեն՝ Дністе́р, մոլդովերեն՝ Nistru, Нистру, հին հունարեն Τύρας, լատիներեն՝ Tyras), գետ Ուկրաինայում և Մոլդովայում (մասամբ երկու պետությունների սահմանով)։ Սկիզբ է առնում Կարպատների հյուսիսային լանջերից, թափվում Սև ծովի Դնեստրի լիմանը։ Երկարությունը 1352 կմ է։ Առավել կարևոր քաղաքները՝ Մոգիլյով-Պոդոլսկի, Սորոկի, Ռիբնիցա, Բենդերի, Տիրասպոլ։
Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]
Հին հույները գետն անվանել են Տիրաս։ Ենթադրում են, որ անվանումն ունի սկյութական ծագում. առաջացել է «արագ» նշանակող բառից։ Բյուզանդական աղբյուրներում հիշատակվում է Դանաստրուս անունով։ Որոշ հետազոտողներ գտնում են, որ անվանման հիմքում ընկած է իրանական լեզուներում «Գետ» նշանակող դանու բառը[1]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987)։ Աշխարհագրական անունների բառարան։ Երևան: «Լույս»։ էջ 133
|