Դնեստրի լիման
Jump to navigation
Jump to search
Դնեստրի լիման
ուկր.՝ Дністровський лиман | ||
![]() | ||
Կոորդինատներ | ||
Տեղագրություն | Օդեսայի մարզ, ![]() | |
Հայելու բացարձակ բարձրությունը | 0 մ | |
Երկարություն | 41 կմ | |
Լայնություն | 4-12 կմ | |
Միջին խորությունը | 2,6 մ | |
Թափվող գետերը | Դնեստր | |
![]() |
Դնեստրի լիման, լիման Ուկրաինայի սևծովյան ափեզրի հյուսիսարևմտյան մասում, որի մեջ է թափվում Դնեստր գետը։ Գտնվում է Օդեսայի մարզի տարածքում։
Լիմանը մխրճվում է ցամաքի մեջ հարավ-արևելքից դեպի հյուսիս-արևմուտք 41 կմ երկարությամբ, լայնությունը կազմում է 4-12 կմ, միջին խորությունը՝ 2,6 մ։ Դնեստրի լիմանը բաժանված է ծովից նեղ Բուգազ ցամաքալեզվակով, որի հարավային մասում կա անցում դեպի ծովը։ Ցամաքալեզվակի վրա է գտնվում Կարոլինո-Բուգազ հանգստյան տունը։ Հոսանքը լիմանում կախված է քամիներից և Դնեստրի հոսանքից։ Ձմռանը Դնեստրի լիմանը սառչում է։ Լիմանի ափին են գտնվում Բելգորոդ-Դնեստրովսկի և Օվիդոպոլ նավահանգիստները։
Նախկինում լիմանը անվանում էին Օվիդիյ լիճ։
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Секерская, Елена Петровна. Археозоологічні матеріали із розкопок пам”яток Тилігуло-Дністровського межиріччя [– В кн. Дзиговський О.М., Самолова Т.Л., Смольянінова С.П., Ванчугов В.П. Археологічні пам’ятки Тилігуло-Дністровського межиріччя. – Одеса։ Астропринт, 2003. – С. 213 – 217.
- Аргатюк С.С.Сапожников І.В.Минувшина багряних степів։ нариси з історії Овідіопольського району.Одеса.2007(Монографія)
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Լիմանի մասին վիճակագրական տվյալներ(չաշխատող հղում)
- Լիմանի հյուսիսային մասի տոպոգրաֆիկ քարտեզը Archived 2006-06-30 at the Wayback Machine.
- Լիմանի հարավային մասի տոպոգրաֆիկ քարտեզը Archived 2006-05-26 at the Wayback Machine.
|