Կագուլ (լիճ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կագուլ
Lake Kahul 04.jpg
Տեսակլիճ
ԵրկիրFlag of Ukraine.svg Ուկրաինա և Flag of Moldova.svg Մոլդովա
ՎարչատարածքReni Urban Hromada? և Gagauzia?
Խորություն7 մետր
Մակերես1411 հեկտար
Մասն էQ4470553?
Լիճ հոսող գետCahul?
Ձևավորումսեպտեմբերի 10, 2019[1]
Map
Map

Կագուլ (ուկրաիներեն՝ Кагул), ողողվող լիճ Դանուբի ցածր հոսանքներում, գտնվում է Ուկրաինայի Օդեսայի մարզում Ռենի քաղաքից արևելք։ Լճի մակերևույթը ենթարկվում է սեզոնային տատանումների՝ 82 - 93,5 կմ²։ Առավելագույն խորությունն է 7 մ, միջինում լիճը ունի 1,5 - 2 մ խորություն։

Լճի հարավային մասը լայն է (լայնությունը մինչև 11 կմ, երկարությունը 18 կմ), հյուսիսայինը նեղ և ձգված (լայնությունը մինչև 2 կմ, երկարությունը 15 կմ)։ Ջրի ջերմաստիճանը ամռանը հասնում է մինչև +30 °C, ձմռանը լիճը սառչում է։ Ջրի միներալիզացիան կազմում է 0,8 - 1,5 գ/լ։

Հյուսիսային կողմից լճի մեջ է թափվում Կագուլ գետը։

Լճի ափեզրի փոքր մասը (մոտ 1 կմ) հյուսիսային կողմում գտնվում է Մոլդավիայի տարածքում։ Այս հատվածում տեղակայված է պոմպակայան, որը ծառայում է Կագուլ և Ջուրջուլեշտի քաղաքների մերձակա դաշտերի ոռոգման ջրի մատակարարման համար։

Հյուսիսային ափերը բարձրադիր են, կտրտված ձորակներով, հարավայինները ցածր են, ճահճակալած ու ծածկված ղամիշով։ Հատակը ծածկված է գորշ դեղնահողային տիղմով, ծանծաղուտներում հատակը ավազածածկ է։

Կագուլը հաղորդակցվում է Դանուբ գետի և Կարտալ գետի հետ միջագետակներով (հարավում - Վեկիտա միջագետակ)։ Դանուբից բաժանված է ամբարտակով։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://www.president.gov.ua/documents/6792019-29557