Մակերևույթի մակերեսը կազմում է 75,3 կմ². Ծագումը լիմանային է։
Սասիկ լճի տեղադրությունը
Մտնում է Եվպատորիայի լճերի խմբի մեջ։ Երկարությունը 14 կմ, միջին լայնությունը 5,5 կմ, ամենամեծ լայնությունը 9 կմ։ Միջին խորությունը 0,5 մ, առավելագույնը 1,2 մ։ Բարձրությունը ծովի մակերևույթից կազմում է - 0,6 մ։ Ծովից բաժանված է 0,9 - 1,7 կմ լայնությամբ ավազաթմբով։ Լճի հիմնական սնուցման աղբյուրն է հանդիսանում Մերձսևծովյանարտեզյան ավազանի մակերևութային և ընդերքային ջրերը։ Ամռանը լճի մակերեսը զգալիորեն պակասում է, և ջրի աղիությունը ավելանում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 133)։