Ուզունլարի լիճ
Արտաքին տեսք
| Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
| Ուզունլարի լիճ | |
|---|---|
| Տեսակ | լիճ |
| Երկիր | |
| Վարչատարածք | Ղրիմի Ինքնավար Հանրապետություն |
| Մակերես | 21,2 կմ² |
| Լիճ հոսող գետ | Shaklar? |
![]() | |
![]() | |
Ուզունլարի լիճ, նաև Ուզունլար, Կոնչեկ, Օտար-Ալչիկ (ուկրաիներեն՝ Узунларське озеро, Ղրիմի թաթարերեն՝ Uzunlar gölü, Ուզունլար գոլյու), ցամաքող աղի լիճ Կերչի թերակղզու հարավային մասում, Ղրիմի մակերեսով 6-րդ լիճը։ Մակերևույթի մակերեսը կազմում է 21,2 կմ²։ Պատկանում է ընդհանուր միներալիզացիայի աղի լճերի տիպին, ծագումը լիմանային։
Մտնում է Կերչի լճերի խմբի մեջ, այս խմբում Ակտաշի լճից հետո երկրորդն է։ Երկարությունը կազմում է 10 կմ, միջին լայնությունը՝ 1,5 կմ, առավելագույնը՝ 5,5 կմ։ Միջին խորությունը՝ 0,6 մ, առավելագույնը՝ 1,2 մ։
Լիճը համարվում է բուժիչ և օգտագործվում է վերականգնողական նպատակներով։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուզունլարի լիճ» հոդվածին։ |
| ||||||

