Տիլիգուլի լիման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox map.png
Տիլիգուլի լիման
ուկր.՝ Тилігульський лиман

Տիլիգուլի լիմանը «Կալինովկա» դելտադրոմի մոտ
Կոորդինատներ
Տեղագրություն Օդեսայի մարզ, Նիկոլաևի մարզ, Ուկրաինա Ուկրաինա
Հայելու բացարձակ բարձրությունը -0,4 մ
Երկարություն 80 կմ
Լայնություն 2,5 կմ
Ամենամեծ խորությունը 19 մ
Աղիությունը աղի ‰
Թափվող գետերը Տիլիգուլ
Commons-logo.svg Վիքիպահեստում

Տիլիգուլի լիման, լիման Ուկրաինայի Օդեսայի և Նիկոլաևի մարզերում, Սև ծովի ափին։ Երկարությունը 80 կմ, լայնությունը 0,2 - 3,5 կմ, առավելագույն խորությունը 19 մ։ Լիմանի մակերևույթի մակերեսը մոտ 170 կմ² է։

Ծովից բաժանված է մոտ 4 կմ լայնությամբ և մինչև 7 կմ երկարությամբ ավազաթմբով, սակայն պարբերաբար հաղորդակցվում է ծովի հետ ջրանցքներով։ Լիմանի մեջ է թափվում Տիլիգուլ գետը։ Տիլիգուլի լիմանի արևմտյան և արևելյան ափերին են տեղակայված երկու նույնանուն Տարածքային լանդշաֆտային պարկեր։

Տիլիգուլի լիմանը մտնում է միջազգային ջրա-ճահճային ռեսուրսների պաշտպանության Ռամսարյան կոնվենցիայի ջրամբարների ցանկի մեջ։

Լիմանի անվանումը առաջացել է թուրքական «Դելի Գյոլ» բառերից, որը թարգմանաբար նշանակում է Սանձարձակ Լիճ։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]