Շաբոլատի լիման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox map.png
Շաբոլատի լիման
ուկր.՝ Шаболатський лиман

'
Կոորդինատներ Կոորդինատներ: 46°0′0″ հս․ լ. 30°21′0″ ավ. ե. / 46.00000° հս․. լ. 30.35000° ավ. ե. / 46.00000; 30.35000
Տեղագրություն Օդեսայի մարզ, Ուկրաինա Ուկրաինա
Հայելու բացարձակ բարձրությունը 0,8 մ
Երկարություն 17 կմ
Լայնություն 1,5 կմ
Ամենամեծ խորությունը 2,2 մ
Միջին խորությունը 1,05 մ
Աղիությունը 2-32 ‰
Թափվող գետերը Сергіївка, Затока, Косівка, Курортне, Приморське

Շաբոլատի լիման (այլ անվանումներ՝ Բուդացկի լիման, Շաբոլատ, Բուդակի; ռում.՝ Limanul Budachi, Şabolat), լիման Ուկրաինայի Օդեսայի մարզում, Սև ծովի ափին։ Գտնվում է Բելգորոդ-Դնեստրովսկի քաղաքից 18 կմ հեռավորության վրա։ Ծովից բաժանված է նեղ, 80-200 մ լայնությամբ, ավազաթմբով։ Լիմանի ափին է գտնվում Սերգեևկա ավանը։

Շաբոլատի լիմանը Սերգեևկայի մոտ

Լիմանի ժամանակավոր կապը ծովի հետ իրականացվում է «Բուդակի» (հարավ-արևմուտքում) ջրանցքով, երբեմն ավազաթմբի վրայով։ Լիմանը կապված է Դնեստրի լիմանի հետ «Բուգազ-1» և «Բուգազ-2» ջրանցքներով։ Լիմանի կենտրոնական մասում կառուցված է կամուրջ, որը կապում է ավազաթումբը ավանի հետ։

Լիմանը ձգված է ծովի ափի երկայնքով, ունի մոտ 17 կմ երկարություն, և 1,5 կմ լայնություն։ Գտնվում է ծովի մակերևույթից 0,8 - 2,4 մ բարձրության վրա։ Ընդհանուր մակերեսն է 3200 հա։ Լիմանը ծանծաղ է, առավելագույն խորությունը կազմում է 2,2 մ, միջինը՝ 1,05 մ։

Ամռանը ջրի ջերմաստիճանը հասնում է +26-28 °С, իսկ ծանծաղուտներում մինչև 33 °C։ Շաբոլատի լիմանի ափը մայրցամաքի կողմից զառիվեր է, միջինում 8-12 մ բարձրությամբ, Սերգեևկայի մոտակայքում հասնում է մինչև 18-35 մ։

Ստորերկրյա ջրերի հաշվին, լիմանի հյուսիսարևելյան հատվածը համեմատաբար քաղցրահամէ (աղիությունը` 2-14 ‰), հարավարևմտյան և կենտրոնական մասերը առավել աղին են (աղիությունը` 15-32 ‰)։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]