Շագանի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շագանի
Տեսակծովալճակ
Երկիր Ուկրաինա
ՎարչատարածքBilhorod-Dnistrovskyi Raion?
Երկարություն9 կմ
Լայնություն8 կմ
Խորություն2,4 մետր
Մակերես70 կմ²
Քարտեզ
Քարտեզ

Շագանի (ուկրաիներեն՝ Шагани), աղի ջրով լիման Սև ծովի ափեզրի մոտ, հաճախ անվանվում է լիճ։ Գտնվում է Ուկրաինայի Օդեսայի մարզում։ Իրենից ներկայացնում է բաց տիպի լիման, որը բաժանված է ծովից ոչ մեծ ավազաթմբով և պարբերաբար հաղորդակցվում է ծովի հետ։ Պարբերական ջրափոխանակության արդյունքում լիմանի ջրի աղիությունը նույնպիսինն է, ինչպես և Սև ծովինը (մոտ 18 ‰)։ Մակերևույթի մակերեսն է 70 կմ²։ Հաղորդակցվում է նաև Ալիբեյ լիմանի (լճի) հետ։ Շագանի լիմանի երկարությունը կազմում է 9 կմ, իսկ լայնությունը մոտ 8 կմ։

Լիմանում բնակվում են ավելին քան 20 տեսակի առավելապես ծովային տեսակի ձկներ։ Լիմանի ափերը հանդիսանում են տարբեր թռչունների բնադրման վայր։ Սասիկ - Շագանի - Ալիբեյ - Բուրնաս համակարգը ներառված է միջազգային ջրա-ճահճային տարածքների պաշտպանության Ռամսարյան կոնվենցիայի ցանկի մեջ։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շագանի» հոդվածին։