Դոնուզլավ
Դոնուզլավ
ուկր.՝ Донузлав Ղրիմի թաթարերեն՝ Doñuzlav | ||
Կոորդինատներ | ||
Տեղագրություն | Ղրիմի Ինքնավար Հանրապետություն, ![]() | |
Հայելու բացարձակ բարձրությունը | -0,4 մ | |
Երկարություն | 30 կմ | |
Լայնություն | 8,5 կմ | |
Ավազանի մակերեսը | 1288 կմ² | |
Ջրափնյա գծի երկարությունը | 104 կմ | |
Ամենամեծ խորությունը | 27 մ | |
Աղիությունը | 7,06[1] ‰ | |
Թափվող գետերը | Ստարիյ Դոնուզլավ Դոնուզլավ Բուրնուկ Չեռնուշկա | |
Դոնուզլավ (ուկր.՝ Донузлав, Ղրիմի թաթարերեն՝ Doñuzlav, Донъузлав), Ղրիմի ամենախորը լիճը, հատկացվում է Թարխանկուտի լճերի խմբին։ Մակերեսը կազմում է 47 կմ²։ Ընդհանուր միներալիզացիայի տիպի լիճ է, լճի մի մասը քաղցրահամ է (ծայր հյուսիսում)։ Ունի տեկտոնիկ ծագում։ Այժմ լիճը կարող է համարվել տեխնոգեն ծովածոց, քանի-որ 1961 թվականին ռազմա-ծովային բազայի շինարարության ընթացքում լիճը Սև ծովից բաժանող ցամաքաշերտը փորվել է և լիճը միացվել է ծովին։
Լիճը մխրճվում է թերակղզու տարածքի մեջ 30 կմ հեռավորության վրա, բաժանելով Թարխանկուտի թերակղզին Ղրիմի մնացած մասից։
Առավելագույն խորությունն է 27 մ, ծովին միացման վայրին մոտ լճի լայնությունը կազմում է մինչև 8,5 կմ, իսկ վերին մասերում այն դառնում է ծանծաղ և նեղ մինչև հարյուրավոր մետրեր։ Ծովից լիճը բաժանվում է ավազաթմբով, որի երկարությունը կազմում է 9 կմ, և լայնությունը՝ 200 - 600 մետր։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Փորձանմուշը վերցվել է 1955 թվականի օգոստոսի 27-ին
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
|