Սասիկ (Օդեսայի մարզ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սասիկ (այլ կիրառումներ)
Սասիկ
Տեսակջրամբար և լիման
Երկիր Ուկրաինա
ՎարչատարածքՕդեսայի մարզ
Երկարություն35 կմ
Լայնություն11 կմ
ԲԾՄ0 մետր
Խորություն2,7 մետր
Մակերես210 կմ²
Լիճ հոսող գետSarata River? և Կոգիլնիկ
Քարտեզ
Քարտեզ

Սասիկ (Կունդուկ) (թուրքերեն գարշահոտ), լիճ Օդեսայի մարզում։ Մակերևույթի մակերեսը մոտ 210 կմ², խորությունը մինչև 2,7 մ։ Ձգված է հյուսիսից հարավ մոտ 29 կմ, լայնությունը տատանվում է 3 - 12 կմ։

Լիճը ամբողջովին բաժանված է ծովից ավազաթմբով և հաղորդակցվում է Ջանշեյսկի լճի հետ ջրհորդաններով հարավարևելյան մասում, որը իր հերթին հաղորդակցվում է շովի հետ Շագանի - Ալիբեյ - Բուրնաս համակարգով։

Լիճը ծովից բաժանող ավազաթմբի երկարությունը կազմում է 15 կմ, և նրա վրայով անցնում է ավտոճանապարհ։ Ավազաթմբի ծովի կողմում գտնվում են լողափներ։

Սասիկ լճի մեջ են թափվում Կոգոլնիկ և Սարատա գետերը, որոնք քաղցրահամ են դարձնում լիճը գարնանը և միներալացնում են աշնանը։ Ընդ որում, լճի հիմնական սնուցումը կատարվում է Դանուբից, Դանուբ-Սասիկ ջրանցքով։ Ջրի մակերևույթի տատանումները հասնում են 1 մ։ Սառչում է դեկտեմբերին, և հալում մարտին։

Լճի ափերը հանդիսանում են թռչյունների բնադրման վայրեր։ Սասիկը և Շագանի - Ալիբեյ - Բուրնաս համակարգը ստացել են միջազգային ջրա-ճահճային տարածքների կարգավիճակ, և պաշտպանվում են Ռամսարյան կոնվենցիայով։

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սասիկ (Օդեսայի մարզ)» հոդվածին։