Յալպուգ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Յալպուգ
ուկր.՝ Ялпуг | ||
![]() | ||
Կոորդինատներ | ||
Տեղագրություն | Օդեսայի մարզ, ![]() | |
Հայելու բացարձակ բարձրությունը | 2,4 մ | |
Երկարություն | 39 կմ | |
Լայնություն | 6 կմ | |
Ավազանի մակերեսը | 4300 կմ² | |
Ծավալը | 0,38 կմ³ | |
Ամենամեծ խորությունը | 5,5 մ | |
Միջին խորությունը | 2 մ | |
Աղիությունը | քաղցրահամ ‰ | |
Թափվող գետերը | Յալպուգ | |
![]() |
Յալպուգ, քաղցրահամ լիմանային լիճ, գտնվում է Ուկրաինայի հարավ-արևմուտքում, Օդեսայի մարզում։ Ուկրաինայի ամենամեծ բնական լիճն է։ Երկարությունը կազմում է 39 կմ, լայնությունը մինչև 6 կմ, մակերեսը՝ 149 կմ²։ Միջին խորությունը մոտ 2 մ է, առավելագույնը՝ 5,5 մ։ Հաղորդակցվում է Դանուբի հետ Կուրգուլոււյ լճով։
Լիճը ունի ձգված ձև։ Արևելյան և արևմտյան ափերը բարձրադիր են, կտրտված ձորակներով, հարավային ափը ավազոտ է, ծայր հյուսիսային մասում ափը ճահճակալած է ծածկված եղեգով։ Հարավային մասում Յալպուգը միանում է Կուրուգլույ լճի հետ նեղուցով, նեղուցի ամենանեղ մասում XX դարի 70-ական թվականներին կառուցվոլ է կամուրջով ամբարտակ, որի վրայով անց է կացվել Իզմաիլ - Ռենի ավտոճանապարհը։ Ամբարտակի կառուցումից հետո ջրափոխանակությունը Յալպուգ և Կուրգուլույ լճերի միջև կրճատվեց համարյա երրորդ մասով, ինչը ավելացրեց Յալպուգի աղտոտվածության աստիճանը։ Լճի հյուսիսային ափին Յալպուգ գետի գետաբերանի մոտ է գտնվում Բոլգրադ քաղաքը։
Լճի սնուցումը հիմնականում կատարվում է Կուրգուլույ լճի հետ ջրափոխանակության հաշվին, հյուսիսից լիճն է թափվում Յալպուգ գետը, հյուսիս-արևելքից ոչ մեծ Կարասուլակ գետակը։
Ամռանը ջրի ջերմաստիճանը հասնում է +24 - +25 °C, ձմռանը լիճը սառչում է։ Ջրի միներալացումը կազմում է 1 - 1,5 գ/լ։ Լճի հատակը ծածկված է մուգ-գորշագույն, հյաուսիսում սև ածխաջրածնային ցեխերով, ծանծաղուտներում հատակը ավազածածկ է։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|