Եղեգ
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Եղեգ (այլ կիրառումներ)
Եղեգ | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophytes) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Հացածաղկավորներ (Poales) |
Ընտանիք | Հացազգիներ (Poaceae) |
Ենթաընտանիք | Եղեգնաբուսայիններ (Arundinoideae) |
Տրիբա | Arundineae |
Ցեղ | Եղեգ (Phragmites) Adans., 1763 |
Եղեգ (լատին․՝ Phrágmites), լայնորեն տարածված բազմամյա խոտաբույս, պատկանում է հացազգիների ընտանիքին։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բազմամյա խոտաբույս է՝ երկար սողացող կոճղարմատներով։ Ցողունը սնամեջ է, ամուր, ունենում է մինչև 5 մետր բարձրություն։ Տերևները գծավոր են։ Ծաղկաբույլը խիտ հուրան է։
Տարածում և կենսակերպ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տաք և հաստատուն կլիմա ունեցող երկրներում գետաբերաններում և գետերի ափերին կազմում են լայնատարած շամբուտներ։
Հաճախ հանդիպում են հյուսիսային կիսագնդի անտառային և անտառատափաստանային շրջաններում։
Լայնորեն տարածված է Հայկական լեռնաշխարհում և մասնավորապես Հայաստանի տարածքում։ Այս բույսի անվամբ են կոչվել Հայաստանի մի շարք բնակավայրեր, որտեղ այն հատկապես տարածված է եղել, օրինակ՝ Եղեգնաձոր, Եղեգիս, Եղեգնուտ, Եղեգ։
Մեծ տարածում ունի նաև Ուկրաինայում մեծ և փոքր ջրամբարների մոտ։ Դնեպրի և Դունայի գետաբերաններում տարվում են սովորական եղեգի արդյունաբերական մթերումներ։
Խոնավասեր բույս է, աճում է ջրամբարների ափերին, հաճախ նշանակալի խորությամբ՝ մինչև մեկուկես մետր, հանդիպում է ճահիճներում և խոնավ մարգագետրիններում, աղուտներում։
Օգտագործում
[խմբագրել | խմբագրել կոդը]Բույսով սնվում են շատ վայրի կենդանիներ՝ մշկամուկը, ճահճակուղբը, եղնիկը, եղջերուն, բնակության բնական պայմաններում հանդիսանում է սնման բազայի կարևոր բաղադրիչ։
Երիտասարդ բույսերի շիվերը օգտագործվում են որպես կեր գյուղատնտեսական կենդանիների համար։
Ավանդաբար եղեգը մարդու կողմից օգտագործվում է շինարարության մեջ՝ տանիքներ, ցանկապատներ, ամբարների պատեր պատրաստելու համար, օգտագործվել է նաև որպես ջերմամեկուսիչ։
Եղեգից պատրաստում են հյուսված իրեր, խսիրներ, թղթի որոշ տեսակներ, եղեգը կարող է օգտագործվել նաև որպես վառելիք, փողային երաժշտական գործիքների համար եղեգից պատրաստում են պիպիչներ։
Երբեմն եղեգը աճեցնում են ավազային տարածքները ամրացնելու համար կամ դեկորատիվ նպատակներով։
Տեսակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Միավորում է ավելի քան չորս[1] տեսակներ.
- Phragmites australis
- Phragmites japonicus
- Phragmites karka
- Phragmites mauritianus
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Виды рода Phragmites на сайте The Plant List.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Тростник». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «genus». Germplasm Resources Information Network (GRIN).(անգլ.) (Ստուգված է 10 Հունիսի 2009)
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եղեգ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եղեգ» հոդվածին։ |
|