Կույալնիկի լիման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox map.png
Կույալնիկի լիման
ուկր.՝ Куяльницький лиман

Տեսարանը արևելյան ափից
Կոորդինատներ
Տեղագրություն Օդեսայի մարզ, Ուկրաինա Ուկրաինա
Հայելու բացարձակ բարձրությունը -5 մ
Երկարություն 28 կմ
Լայնություն 3 կմ
Ամենամեծ խորությունը 7 մ
Միջին խորությունը 3 մ
Աղիությունը 75 ‰
Թափվող գետերը Մեծ Կույալնիկ
Commons-logo.svg Վիքիպահեստում

Կույալնիկի լիման (ուկր.՝ Куяльницький лиман, մինչև 1917 թվականը կոչվում էր Անդրեևի լիման), լիման է, որը գտնվում է Սև ծովի Օդեսայի ծավածոցից 3 կմ հյուսիս-արևմուտք և Օդեսա քաղաքից 5 կմ հեռավորության վրա։ Մակերեսը կազմում է 56 - 60 կմ²; երկարությունը՝ 28 կմ, ամենամեծ լայնությունը՝ 3 կմ։ Միջին խորությունը մոտ 3 մ (0,5 - 7 մ)։

Ծովից բաժանված է մինչև 3 կմ հասնող ավազաթմբով։ Ջրի աղիությունն այս պահին կազմում է մոտ 75 պրոմիլե։

Լիմանի մեջ է թափվում Մեծ Կույալնիկ գետը։ Կույալնիկի լիմանի շրջանում է գտնվում Ուկրաինայի ամենացածր կետը՝ −5 մետր ծովի մակերևույթից ցածր։

Մի շարք հետազոտողների կարծիքով, անվանումը կապված է ջրի մեջ աղերի բարձր պարունակության հետ, և առաջացել է թուրքերեն «կույանլիկ» (խիտ) բառից[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կոնստանտին Ս. Սարկիսյան, Միխայիլ Ֆ. Ստավնիցեր (1972)։ Փողոցները պատմում են։ Օդեսա: Մայակ։ էջ 55 - 59  

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]