Էստուար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լա Պլատան՝ Պարանա և Ուրուգվայ գետերի էստուարը

Էստուար (լատ.՝ aestuarium – ողողվող գետաբերան), դեպի օվկիանոսը, ծովն ընդարձակվող ձագարաձև գետաբերան։ Առաջանում է, երբ գետի բերած ջրաբերուկները հեռանում են ծովային հոսանքների կամ մակընթացության-տեղատվության հետևանքով, ինչպես նաև ցամաքի իջեցման, գետաբերանները ծովով ծածկվելու ժամանակ։ Բնորոշ է խոշոր գետերին (Ենիսեյ, Ամուր, Թեմզա, Էլբա, Սենա ևն)։

Դելտան էստուարի հակառակն է ՝ գետային ջրաբերուկներով ստեղծված ցածրավայր՝ մասնատված բազուկների և վտակների՝ մեծ կամ փոքր ճյուղավորված ցանցով։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 84 CC BY-SA icon 80x15.png