Հուսիկ Զոհրաբյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուսիկ Զոհրաբյան (1871, գյուղ Մեծ Սալա (այժմ՝ Ռոստովի մարզի Մյասնիկյանի շրջանում)-հոկտեմբերի 23, 1942, Բրեստ, Բուխա), արքեպիսկոպոս, եկեղեցական-հասարակական գործիչ։ 1916 թվականին առաջին կարգի դիպլոմով ավարտել է Մոսկվայի Համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ Հուսիկ սրբազանը 1941 թվականի ապրիլի 12-ին Սուրբ Էջմիածնում գումարված Ազգային-եկեղեցական ժողովի կողմից միաձայն ընտրվել է Գերագույն հոգևոր խորհրդի անդամ։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խրիմյան Հայրիկը 1900 թվականին նրան նշանակել է Ս․Սինոդի (1900-1904), ապա՝ Ամենայն Հայոց կաթողիկոսի քարտուղար (1900-1907) և Մայր Աթոռի դիվանապետ։ 1905-1912 թվականներին պաշտոնավարել է Գևորգյան ճեմարանում, դասավանդել հայ և ընդհանուր եկեղեցու պատմություն։ 1909-1910 թվականներին եղել է Մատթեոս Բ Կոստանդնուպոլսեցի Իզմիրյանի անձնական քարտուղարը։ Այնուհետև ծառայության բերումով տեղափոխվել է Ռուսաստան։ Գևորգ Ե Սուրենյանց կաթողիկոսի բարձր կարգադրությամբ Հուսիկ վարդապետը նշանկվել է Սանկտ Պետերբուրգի և Մոսկվայի հայկական եկեղեցիների հոգևոր հովիվ։1913-1917 թվականներին Լազարյան ճեմարանի հայագիտության բաժնում դասվանդել է՝ հայոց պատմության և հայ եկեղեցու պատմության առարկանները։ 1920-1922 թվականներին եղել է Ռումինիայի հայոց հոգևոր հովիվ։ 1924 թվականին նա օծվել է եպիսկոպոս։ Հուսիկ սրբազանը զբաղվել է նաև գիտական աշխատանքներով[1]։ Էջմիածնի Գևորգյան ճեմարանն ավարտելուց հետո, 1896 թվականին մեկնել է Գերմանիա, սովորել Բեռլինի, Հալլեի, Լայպցիգի համալսարաններում, ավարտել վերջինիս պատմափիլիսոփայության ֆակուլտետը, հետագայում՝ նաև Մոսկվայի համալսարանն իրավագիտության ֆակուլտետը (1916, հեռակա)։ Դասախոսել է Գևորգյան (1905-1912), Լազարյան (1913-1917) ճեմարաններում, եղել Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ և թեմական դպրոցի տեսուչ (1918-1920), Ռումինիայի հայկական թեմի առաջնորդ (1920-1942)։ Պայքարել է Ռումինիայից հայերին արտաքսելու ֆաշիստական հրամանի դեմ՝ օժանդակելով դրա չեղյալ համարելուն։ Աշխատակցել է ռումինահայ մամուլին, գրել «Հայ եկեղեցու պատմությունը քրիստոնեության մուտքից մինչև մեր օրերը» գիրքը (1934, ռում.)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Նշանավոր ճեմարանականներ, Պրագ Բ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակչություն, Սուրբ Էջմիածին, 2009
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 700 CC-BY-SA-icon-80x15.png