Սերգեյ Օհանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սերգեյ Օհանյան
Ծնվել էփետրվարի 23, 1921(1921-02-23)
ԾննդավայրԹիֆլիս, Վրաստանի Դեմոկրատական Հանրապետություն
Մահացել էնոյեմբերի 18, 1941(1941-11-18) (20 տարեկանում)
Մահվան վայրԴոնի Ռոստով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union (1924–1955).svg ԽՍՀՄ
Ազգությունհայ
ԿրթությունԹբիլիսիի բարձրագույն հրետանային ռազմական ուսումնարան
Պարգևներ և
մրցանակներ
Լենինի շքանշան և Խորհրդային Միության հերոս

Սերգեյ Անդրեյի (Մամբրեի) Օհանյան (1921 թվական փետրվարի 23, Թիֆլիս1941 թվական, նոյեմբերի 17), Խորհրդային միության հերոս (1943 թվական,փետրվար 22 ետմահու), լեյտենանտ։

Ավարտել է Թբիլիսիի հրետանային դպրոցը (19411941 թվականի հուլիսին 317-րդ հրաձգային դիվիզիայի 606-րդ գնդի կազմում, որպես հրետանային մարտկոցի հրամանատար, մեկնել է ռազմաճակատ, մասնակցել Ուկրաինայի պաշտպանությանը։ 1941 թվականի նոյեմբերին Օհանյանի 16 մարտիկներից բաղկացած մարտկոցը Ռոստովի մատույցներում՝ Մեծ Սալա գյուղի մոտ ոչնչացրել է գերմանական 30 տանկ։ Այդ մարտում զոհվել են մարտկոցի բոլոր հրետանավորները։ Ցուցաբերած խիզախության և արիության համար Օհանյանը արժանացել է հերոսի կոչման։ Հետագայում զոհվածների աճյունները տեղափոխվել են Մեծ Սալա, որտեղ նրանց շիրիմի վրա գյուղի աշխատավորների միջոցներով կառուցվել է հուշարձան։ ԽՍՀՄ պաշտպանության մինիստրի 1966 թվականի ապրիլի 12-ի հրամանով Խորհրդային միության հերոս Օհանյանի անունը հավերժ գրանցվել է Թբիլիսիի Բաքվի 26 կոմիսարների անվան բարձրագույն հրետանային ուսումնարանի ցուցակում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 537 CC-BY-SA-icon-80x15.png