Jump to content

Լևոն Միրիջանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լևոն Միրիջանյան
Ծնվել էհունվարի 22, 1933(1933-01-22)[1]
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել էնոյեմբերի 16, 2004(2004-11-16)[2] (71 տարեկան)
Վախճանի վայրԵրևան, Հայաստան
Մասնագիտությունբանաստեղծ, գրականագետ և թարգմանիչ
Ազգությունհայ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետ (1955)[3] և Գրականության ինստիտուտ (1962)
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
ԿուսակցությունԽՄԿԿ[3]
ԱշխատավայրՊիոներ կանչ[3], Գրական թերթ[3], Գրականության ինստիտուտ[3] և «Հայաստան» հրատարակչություն[3]
Լևոն Միրիջանյան Վիքիդարանում

Լևոն Վարդանի Միրիջանյան (հունվարի 22, 1933(1933-01-22)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - նոյեմբերի 16, 2004(2004-11-16)[2], Երևան, Հայաստան), հայ բանաստեղծ, թարգմանիչ, գրականագետ, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1958 թվականից, մշակութային գործիչ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1950 թվականին ավարտել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան միջնակարգ դպրոցը։

1955 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի հայոց լեզվի ու գրականության ֆակուլտետը, 1962 թվականին՝ ՀԽՍՀ Գիտությունների ակադեմիայի Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի ասպիրանտուրան՝ բնագրագիտության գծով։

Ուսմանը զուգընթաց աշխատել է «Պիոներ կանչ» թերթի (1949-1953), «Գրական թերթի» (1953-1957), «Երևան» թերթի (1957-1959) խմբագրություններում։ 1962-1967 թթ. եղել է Գրականության ինստիտուտի գիտական քարտուղարը, 1967-1975 թթ.` «Հայաստան» հրատարակչության գեղարվեստական գրականության խմբագրության վարիչը։

1991-1996 թթ. հասարակական կարգով եղել է «Վասպուրական» հայրենակցական միության նախագահը։ 1996 թվականին հիմնադրել է Ցեղասպանությունից վերապրածների միությունը։

«Հայաստան-Ուկրաինա» ընկերության նախագահն էր և ակտիվ գործունեություն էր ծավալում հայ-ուկրաինական գրական կապերի զարգացման ուղղությամբ։ Նաև եղել է Հայրենակցական միությունների խորհրդի անդամ և նրա «Բնօրրան» պաշտոնահանդեսի գլխավոր խմբագիրը,ինչպես և «Հայ դպրության» պաշտոնահանդես «Արևագալ» ամսագրի գլխավոր խմբագիրը։

Վախճանվել է 2004 թ. նոյեմբերի 16-ին, Երևանում։

Ստեղծագործություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Բանաստեղծական գրքեր
[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Այգեստաններ»
  • «Հեռու-հեռուներից»
  • «Ծովի կարոտ» (Երեւան, 1965, 222 էջ։
  • «Երգի հովիվը» (1969)
  • «Դեպի ծով» (Երեւան, 1971, 245 էջ)։
  • «Ճանապարհ» (Երեւան, 1975, 366 էջ)։
  • «Ծաղկազարդ» (Երեւան, 1981, 312 էջ)։
  • «Առագաստ» (Երեւան, 1983, 224 էջ)
  • «Բազումք» (Երեւան, 1989)։
  • «Հոգի և մարմին» (Երեւան, 2003)։
  • «Երգի հովիվը» (2004)

1969 թ. Կոմիտասի ծննդյան 100-ամյակի առթիվ Բեյրութում Թեքեյան մշակութային միության կազմակերպած համահայկական մրցոյթին Միրիջանյանի «Երգի հովիվը» պոեմն արժանացել է Վահան Թեքեյանի անվան առաջին կարգի մրցանակի։ Պոեմը 1974 թվականին առանձին գրքով լույս է տեսել Բեյրութում (արաբ բանաստեղծ Միշել Սուլեյմանի արաբերեն թարգմանությամբ)։

1992 թվականին Լոս Անջելեսում լույս է տեսել նրա «Մենք գնացինք Երկիր» ուղեգրական գիրքը, 2004 թվականին՝ «Կրկնվող օրեր» վիպակը։

Մանկական գրքեր
[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Միջակ Սոսը»
  • «Ճնճղուկի ուզածը» (հրատարակվել է է նաև Թեհրանում)
  • «Նունեի զղջումը»
  • «Ուրախ հանդիպում»
Պատմաբանասիրական աշխատություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Հայ բանաստեղծության ակունքները» (գիրք Ա, Երևան, 1977, 224 էջ)։
  • «Истоки армянской поэзии» (1980)
  • «Վերընթերցելով Մովսես Խորենացու «Հայոց Պատմությունը»»
  • «Հայկական հնագույն մատյանը»
  • Պատմության և առասպելի սահմանները (Երեւան, 1986)։
  • «Հայկյաններ» (Երեւան, 1988)
  • «Աստվածաշունչը և մենք» (Երեւան, 1994)
  • «Հայկյաններ» (2001)
  • «Մէկ ազգ` մէկ ուղղագրութիւն»
  • «Հայ-իրանական բարեկամութեան հնագոյն պատուարը» (Թեհրան, 2002)
  • «Մեր Մեծասքանչը» (2003)

Լևոն Միրիջանյանի նախաձեռնությամբ և առաջաբանով է հրատարակվել «Մարգարիտներ հայ քնարերգության» ժողովածուի առաջին հատորը։ Նրա առաջաբանով և թարգմանությամբ են հրատարակվել նաև «Հայ քնարերգություն» մատենաշարի «Անտիկ շրջանից մինչև Ը դար» և Ներսես Շնորհալի «Երգեր, Եդեսիայի ողբը» ժողովածուները։

Թարգմանություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում

Նրա թարգմանությամբ հայերեն առանձին գրքով հրատարակվել է ուկրաինացի մեծ բանաստեղծ և փիլիսոփա Գրիգորի Սկովորոդայի «Հատընտիրը» (1972), որի համար 1993 թվականին պարգևատրվել է Գրիգորի Սկովորոդայի անվան միջազգային ուկրաինական մրցանակով։ 2002 թվականին Ուկրաինայի նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Վաստակների համար» շքանշանով։

Հետմահու լույս են տեսել «Գրողի ճանապարհը» (2005) կենսամատենագիտությունը, «Սրբազան ավանդներ» (2006) հայագիտական և հրապարախոսական հոդվածների ժողովածուն, «Ակնաղբյուր» (2007) և «Լուսաստղ» (2013) բանաստեղծությունների ժողովածուները։

Այլ լեզուներով

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լևոն Միրիջանյանի բազմաթիվ ստեղծագործություններ թարգմանվել և առանձին գրքերով հրատարակվել են ռուսերեն, ուկրաիներեն, արաբերեն, անգլերեն, ադրբեջաներեն[4]։

2009 թվականի մայիսի 25-ին Երևանի Աջափնյակ թաղամասում գտնվող թիվ 155 միջնակարգ դպրոցն անվանակոչվեց Լևոն Միրիջանյանի անունով։ Նույն թվականի սեպտեմբերի 1-ին դպրոցի բակում հանդիսավորապես բացվեց նրա կիսանդրին, որի հեղինակն է ՀՀ պետական մրցանակի դափնեկիր Գետիկ Բաղդասարյանը[5]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 http://armradioarchive.am/ar/dmoFJir
  2. 2,0 2,1 2,2 Library of Congress AuthoritiesLibrary of Congress.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.)Երևան: 1981. — հատոր 7. — էջ 620.
  4. «Լևոն Միրիջանյան. կենսագրություն». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մարտի 26-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 28-ին.
  5. Դպրոցը կոչվեց Լևոն Միրիջանյանի անունով(չաշխատող հղում)
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լևոն Միրիջանյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 620