Խաչատուր Աբովյանի անվան թիվ 2 դպրոց
Խաչատուր Աբովյանի անվան թիվ 2 դպրոց | |
---|---|
Տեսակ | դպրոց |
Հիմնադրված է | հունվարի 14, 1832 |
Անվանված է | Խաչատուր Աբովյան |
Տնօրեն | Իրա Հակոբյան |
Աշակերտներ | 581 |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Երևան |
Հասցե | Երևան, Կենտրոն վարչական շրջան, Իսահակյան փողոց 30 |
Խաչատուր Աբովյանի անվան թիվ 2 դպրոց, հանրակրթական դպրոց Երևանի Կենտրոն վարչական շրջանում։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Դպրոցի հիմնադրում[խմբագրել | խմբագրել կոդը]
Հիմնադրվել է XIX դարի սկզբին՝ 1832 թվականի հունվարի 14-ին Արևելյան Հայաստանը Ցարական Ռուսաստանին միանալուց չորս տարի հետո՝ ցարական կառավարության որոշման և Կայսր Նիկոլայ I-ի հրամանի համաձայն՝ Երևանի կոմս Գեներալ-Ֆեդմարշալ Պասկևիչի միջնորդությամբ, Երևանի բերդում։
Հիմնադրվել է որպես ռուսական տարրական դպրոց, հետագայում դարձել է միջնակարգ։ 1843 թվականին դպրոցի 6-րդ տնօրեն է նշանակվել Խաչատուր Աբովյանը,ով պաշտոնավարել է մինչև անհետանալը՝1843 թվականի ապրիլի 2-ը։ Դպրոցի շենքը եղել է Գայի անվան սպայի տուն։ Գավառական դպրոցի հիմքի վրա 1868 թվականին բացվել է լրիվ տարրական՝ չորսդասյա դպրոց (պրոգիմնազիա)։ 1881 թվականին չորսդասյա հիմքի վրա դպրոցը դառնում է միջնակարգ՝ արական դասական գիմնազիա, որի շրջանավարտները իրավունք ունեին ընդունվել բուհ։ Գիմնազիան ուներ գիշերօթիկ, նախապատրաստական դասարան և գործում էր հաստատված կանոնադրության համաձայն։ Գիմնազիայում դասավանդել են նաև հայեր։ Դասավանդվում էր՝ լատիներեն, հունարեն, հայերի համար՝ հայերեն։ 1913 թվականին գիմնազիան ուներ 707 սան։ Ուսումը վճարովի էր և միայն 10% կազմում էր աշխատավորական խավի երեխաները։
1918 թվական[խմբագրել | խմբագրել կոդը]
1918 թվականին անկախ Հայաստանում գիմնազիան վերանվանվում է հայկական դասական գիմնազիա։ 1920 թվականին Խորհրդային Հայաստանում արմատապես փոխվում է 2-րդ աստիճանի դպրոցի հիմքը և դպրոցը կոչվում է 2-րդ աստիճանի համար 2 դպրոց։ 1925 թվականին Երևանի քաղխորհրդի որոշմամբ դպրոցը ճանաչվում Է գավառական դպրոցի ժառանգորդ և անվանակոչվում է Խաչատուր Աբովյանի անվան։
Տնօրեններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Պրոֆեսոր Հայրապետ Հովհաննիսյան, գրականագետ, պրոֆեսոր՝ Սիմոն Հակոբյան, Միհրան Մանուկյան, Սամվել Խաչատրյան, Արմենակ Վարդապետյան, Ա. Յախշիբեկյան, Մելիթոս Կարապետյան, 1953-1963 թթ.՝ Գեղեց Տիտանյան, Հ. Գասպարյան, Գուրգեն Մկրտչյան, Սարգիս Հովսեփյան, Իրա Հակոբյան-Սարգսյան[1]
Շրջանավարտներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Լևոն Հախվերդյան
- Ոստանիկ Մարուխյան
- Գարեգին Նուշիկյան
- Էդուարդ Իսաբեկյան
- Լևոն Միրիջանյան
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ԽՍՀՄ գերագույն խորհրդի հուշամեդալ, պատվոգրեր
- 2007 թ ՀՀ ԿԳՆ ոսկե մեդալ
- «Երևանի քաղաքապետարանի զինանշան» մեդալ
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Խաչատուր Աբովյանի անվան թիվ 2 դպրոց Archived 2014-08-13 at the Wayback Machine.