Վրթանես Փափազյան
Վրթանես Փափազյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | ապրիլի 12, 1866 |
Ծննդավայր | Վան, Թուրքիա |
Մահացել է | ապրիլի 26, 1920 (54 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայաստանի Առաջին Հանրապետություն |
Գերեզման | Գերեզման Վրթանես Փափազյանի |
Քաղաքացիություն | ![]() |
Ազգություն | հայ |
Կրթություն | Ժնևի համալսարան |
Մասնագիտություն | պատմաբան, արձակագիր, թարգմանիչ և գրող |
Vrtanes Papazian Վիքիպահեստում |
Վրթանես Մեսրոպի Փափազյան (ապրիլի 12, 1866, Վան, Թուրքիա - ապրիլի 26, 1920, Երևան, Հայաստանի Առաջին Հանրապետություն), հայ մտավորական, գրող, հասարակական-քաղաքական-մշակութային գործիչ, գրաքննադատ, խմբագիր, գրականության պատմաբան, ուսուցիչ և թարգմանիչ։
Մեսրոպ Փափազյանի որդին է։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1868 թվականին ծնողների հետ տեղափոխվել է Ագուլիս, որտեղ և ստացել է նախնական կրթությունը։ Սովորել է Թավրիզի Արամյան դպրոցում (1875-1878), Էջմիածնի Գևորգյան ճեմարանում (1878-1879), ավարտել Ժնևի համալսարանի գրականության և հասարակական գիտությունների բաժինը (1894)։ Երկար տարիներ ուսուցիչ է եղել Վանում, Թիֆլիսում, Թեհրանում, Շուշիում, Բուխարեստում, Բուրսայում և այլն։ Խմբագրել է «Կռիվ» (1894), «Շավիղ» (1894-1896), «Ղարաբաղ» (1911-1912) թերթերը, հանդես եկել հոդվածներով և թղթակցություններով։ 1887-1889 թվականներին, Կարինում ուսուցիչ եղած տարիներին, կապեր է հաստատել ընդհատակյա հայ հայրենասիրական խմբակի հետ, ճանապարհորդել Արևմտյան Հայաստանում, 1889 թվականին հոդվածաշարով «Ապրո» ստորագրությամբ թղթակցել «Մշակին» («Նամակներ թուրքաց Հայաստանից» ակնարկների շարք)։
1889 թվականից մամուլում սկսվել է Փափազյանի՝ արևմտահայության կյանքն արտացոլող պատմվածք - պատկերների շարքի տպագրությունը, որը հետագայում լույս է տեսել երկու գրքով («Պատկերներ թիւրքահայոց կեանքից», 1891. «Պատմուածքներ թուրքահայերի կեանքից», 1904)։ Այդ գործերում պատկերել է թուրքերի, քրդերի դեմ արևմտահայության պայքարի ողբերգ, դրվագներ, ստեղծել անվեհեր անհատների կերպարներ («Խերան», «Կայծակ», «Թեթև հաճույքներ», «Մեռնողները բարևում են ձեզ» և այլն)։ «Էմմա» (1895, հրտ.՝ 1901) վեպում և «Հաջի բեկ» (1906) վիպակում Փափազյանը քննադատել է ազգային կուսակցություններին։
Ազգային կյանքի զանազան խնդիրներ արծարծելուց բացի, Փափազյանը ուշադրությունը սևեռել է նաև «հանրամարդկային վշտերի» վրա, հայ ժողովրդի սոցիալ-քաղաքական ծանր վիճակը դիտել որպես համամարդկային մեծ անարդարությունների բաղկացուցիչ մաս։ Այդ գաղափարը նա մարմնավորել է այլաբանական զրույցներում։ «Մարդագայլը» (1891) զրույցում ուտոպիզմի դիրքերից պաշտպանել է մարդկանց աշխատանքային, նյութական, իրավական հավասարության գաղափարը («Լուր դա լուր», 1894, «Կլոր աստուածներ», 1898)։
XX դարի սկզբին հանգել է դասակարգային պայքարի գաղափարին («Վիշապ», 1903)։ Հրապարակախոսական հոդվածներում և գեղագիտական գործերում («Անտառը շարժւում է», 1905, «Զարթնել Է առիւծը», 1905, «Ծով», 1909) պատկերել է բռնակալության դեմ ոտքի ելած ժողովրդական զանգվածների ուժն ու վճռականությունը։
Փափազյանը մեծ դեր է կատարել հայ դրամատուրգիայի զարգացման գործում։ Իր դրամաներում («Արշալոյս», 1905, «Հոսանք», 1902, հրտ.՝ 1905, «Ժայռ», 1907, «Այծեմնիկ», 1915, հրտ.՝ 1959, «Հայրենիքի համար», 1916, հրտ.՝ 1959) պատմական և արդիական նյութի հիման վրա առաջ է քաշել ազգային-ազատագրական և ազատախոհական գաղափարներ։ Անդրադարձել է տարբեր ժողովուրդների բանահյուսությանը, պատմությանը։ «Հայ բոշաներ» (1899) ազգագրական ուսումնասիրության համար ընտրվել է Մոսկվայի կայսեր, ազգագրական ընկերության անդամ (1900)։ 1904 թվականին Փափազյանը գնում է Լոռվա Գյուլագարակ գյուղ՝ գյուղատնտեսությամբ զբաղվելու ու ընտանիքի հոգսը թեթևացնելու համար:Նույն թվականին «Մուրճի» վերջին համարներում տպագրվում են նրա «Չռչռ քարը», «Կույրը», «Հողի աշխատավորը» և այլ պատմվածքներ: 1905 թվականին Փափազյանը Գյուլագարակից գնում է նախ Թիֆլիս,ապա՝ Երևան: 1906 թվականին գրողը շրջում է Երևանի գավառի գյուղերում, ծանոթանում գյուղական կյանքի պայմաններին: 1908 թվականին Փափազյանը կրկին գնում է Թիֆլիս՝ ստանձնելով պաշտոն տեղական գիմնազիայում: Բայց շուտով ազատվում է պաշտոնից և 1909 թվականին գնում Բաքու՝ աշխատանք գտնելու: Բաքվի «Հայոց կուլտուրական միության» պատվերով գրում է «Արտաշես Երկրորդ», «Գագիկ Երկրորդ», «Սահակ և Մեսրոպ», «Թորոս իշխան» և այլ գրքույկներ:1910 թվականին Փափազյանը հրավեր է ստանում Շուշիի թեմական դպրոցից: Այնտեղ մնում է մինչև 1912 թվականը: Դասավանդում է հայոց լեզու, գրականություն, պատմություն, տրամաբանություն: Խմբագրում է «Ղարաբաղ» թերթը:
Հանդես է եկել հայկական, ռուսական և համաշխարհային գրականությանը նվիրված քննադատական հոդվածներով, պաշտպանել ռեալիզմի սկզբունքները։ Նա առաջինն է ստեղծել հայ գրականության ամբողջական պատմությունը («Պատմութիւն հայոց գրականութեան այթ սկզբից մինչեւ մեր օրերը», 1910)։ Հայերեն է թարգմանել Մ. Սալտիկով-Շչեդրինի, Լ. Տոլստոյի, Ա. Դոդեի, Ֆ. Նիցշեի և այլոց ստեղծագործություններից։ Գրել է աշխատություններ՝ նվիրված ընդհանուր քաղաքակրթությանը, արվեստներին, գրական ուղղությունների պատմությանը, լեզվաբանությանը։ Ազատախոհ գաղափարներ քարոզելու համար Փափազյանը հետապնդվել է ռուսական կառավարության կողմից, իսկ ագգային-ազատագրական հայացքների համար Թուրքիայում նրա նկատմամբ հեռակա մահվան վճիռ է կայացվել։ Վրթանես Փափազյանը մահացել է 1920 թվականի ապրիլի 26-ին Երևանում[1]։
Երևանում և հանրապետության այլ քաղաքներում Փափազյանի անունով կոչվել են փողոցներ, դպրոց[2]։

Երկերի մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

- Խաթ-Սաբա, Թիֆլիս, 1890, 92 էջ:
- Գինեգործի աղջիկը, Թիֆլիս, 1891, 88 էջ:
- Պատկերներ թիւրքահայոց կեանքից, Մոսկուա, 1891, 328 էջ:
- Տուրիստի յիշողութիւններ (պատմուածքներ, պատկերներ եւ այլն), Թիֆլիս, 1895, 88 էջ:
- Անյագը, Թիֆլիս, 1897, 60 էջ:
- Սանթօ, Թիֆլիս, 1898, 69 էջ:
- Հայ բօշաներ, Թիֆլիս, 1899, 100 էջ:
- Էմմա, Թիֆլիս, 1901, 284 էջ:
- Պատմուածքներ, Թիֆլիս, 1901, 120 էջ:
- Ասի, Թիֆլիս, 1903, 136 էջ:
- Խենթը, Թիֆլիս, 1903, 56 էջ:
- Ալէմգիր, Թիֆլիս, 1904, 92 էջ:
- Մեռնողները բարեւում են ձեզ, ա. տ., 1904, 212 էջ:
- Պատմուածքներ թիւրքահայերի կեանքից, Թիֆլիս, 1904, 378 էջ:
- Ազէրֆեզա, Թիֆլիս, 1905, 136 էջ:
- Ժայռ, Թիֆլիս, 1907, 56 էջ:
- Հաջի բէգ (հայ յեղափոխական կեանքից), Կ. Պոլիս, 1909, 132 էջ:
- Արտաշէս Երկրորդ, Բաքու, 1910, 52 էջ:
- Հիդրա, Թիֆլիս, 1910, 116 էջ:
- Պատմութիւն հայոց գրականութեան, Թիֆլիս, 1910, 817 էջ:
- Սահակ եւ Մեսրոպ, Բաքու, 1910, 60 էջ:
- Սանթօ (պատմուածքներ), Կ. Պոլիս, 1910, 112 էջ:
- Վարդանանց պատերազմը, Բաքու, 1910, 100 էջ:
- Զրոյցներ, Շուշի, 1911, 232 էջ:
- Պատկերներ գիւղից, Թիֆլիս, 1913, 278 էջ:
- Պատմութիւն հայ գրականութեան, Կ. Պոլիս, 1914, 176 էջ:
- Անյագը, ա. տ. եւ թ., 60 էջ:
- Պատմութիւն հայոց գրականութեան, ա. տ. եւ թ., 460 էջ:
- Պատմութիւն հայոց գրականութեան, մաս - 1, Երևան, ա. թ., 328 էջ:
- Նմոյշներ ժողովրդական Հին եւ Միջնադարեան բանահիւսութիւններից, Կ. Պոլիս, 1931, 128 էջ:
- Պատմութիւն հայոց գրականութեան, ա. տ., 1931, 128 էջ:
- Պատմութիւն հայոց գրականութեան, Կ. Պոլիս, 1931, 460 էջ:
- Ընտիր յերկեր, գիրք 1, Յերևան, 1939, 396 էջ:
- Ընտիր յերկեր, գիրք 2, Յերևան, 1940, 400 էջ:
- Ժայռ (պիես), Երևան, 1946, 88 էջ:
- Պատմվածքներ և զրույցներ, Երևան, 1946, 120 էջ:
- Պատմվածքներ, Երևան, 1949, 52 էջ:
- Մանկութեանս յուշերէն, Պէյրութ, 1950, 68 էջ:
- Ընտիր երկեր, Երևան, 1951, 624 էջ:
- Հողի աշխատավորը, Երևան, 1954, 56 էջ:
- Պատմուածքներ, Պէյրութ, 1955, 141 էջ:
- Զրույցներ, Երևան, 1957, 120 էջ:
- Երկերի ժողովածու, հատ. 1. Պատմվածքներ, Զրույցներ, Վիպակներ (1883–1890 թթ.), Երևան, 1958, 560 էջ:
- Երկերի ժողովածու, հատ. 2. Զրույցներ, Պատմվածքներ (1891–1897 թթ.), Երևան, 1958, 584 էջ:
- Երկերի ժողովածու, հատ. 3. Պատմվածքներ, Զրույցներ, Վեպեր (1897–1904 թթ.), Երևան, 1958, 696 էջ:
- Երկերի ժողովածու, հատ. 4. Պատմվածքներ, Զրույցներ, Վիպակներ (1904–1910 թթ.), Երևան, 1959, 680 էջ:
- Երկերի ժողովածու, հատ. 5. Արձակ էջեր, Երևան, 1959, 804 էջ:
- Հաջի բէգ (հայ յեղափոխական կեանքից), Պէյրութ, 1961, 144 էջ:
- Երկերի ժողովածու, հատ. 1. Պատմվածքներ, Զրույցներ (1889–1904 թթ.), Երևան, 1972, 600 էջ:
- Երկերի ժողովածու, հատ. 2. Պատմվածքներ, Զրույցներ (1905–1910 թթ.), Երևան, 1972, 580 էջ:
- Երկերի ժողովածու, հատ. 3. Վեպեր (1897–1904 թթ.), Երևան, 1973, 584 էջ:
- Երկեր, Երևան, 1981, 180 էջ:
- Կորսված արդարություն (Զրույցներ: Պատմվածքներ: Վիպակներ: Դրամաներ), Երևան, 1981, 512 էջ:
- Ժայռ, Երևան, 1985:
- Երկեր. Զրույցներ, Պատմվածքներ, Ժայռ (դրամա), Երևան, 1987, 696 էջ:
- Վանա կատուն (պատմվածքներ և զրույցներ), Երևան, 1988, 224 էջ:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Օհանյան, Աշոտ Կարապետի. Վրթանես Փափազյան / Ա.Կ. Օհանյան ; ՀՍՍՀ ԳԱ. Մ. Աբեղյանի անվ. գրակ. ին-տ. 1976
- Նանումյան, Ռուզան Պավելի. Վրթանես Փափազյան։ Կյանքը և ստեղծագործությունը / Ռ.Պ. Նանումյան; Խմբ.՝ Ա. Հունանյան. 1956
- Արսեն Տերտերյան, Հայոց նոր գրականության պատմություն։ 19-20-րդ դդ. (սղագրված դասախոսություններ ձեռագրի իրավունքով), պրակ 1, Վ. Փափազյան, Երևան, Երևանի համալսարանի հրատարակչություն, 1938, 61 էջ։
- Հայ նոր գրականության պատմություն, հատ 4, Երևան, 1972, էջ 296-344:
- Ապրիլի 12 ծնունդներ
- 1866 ծնունդներ
- Վան քաղաքում ծնվածներ
- Ապրիլի 26 մահեր
- 1920 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- Երևան քաղաքում թաղվածներ
- Ժնևի համալսարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Հայկական գիր և գրականություն
- 19-րդ դարի արևելահայ արձակագիրներ
- 20-րդ դարի արևելահայ արձակագիրներ
- Հայ հասարակական գործիչներ
- Կոմիտասի անվան պանթեոնում թաղվածներ
- Հայերն Օսմանյան կայսրությունում
- 19-րդ դարի Օսմանյան կայսրության գրողներ
- 19-րդ դարի թարգմանիչներ
- Հայ գրողներ
- Վանում ծնված անձինք
- Հայ տղամարդ գրողներ
- Հայալեզու գրողներ
- Հայոց ցեղասպանության ականատեսներ
- Էջմիածնի Գևորգյան ճեմարանի սաներ